23.11.2024
Նախագաh Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
prev Նախորդ նորություն

Այդ ողբերգությունը ցնցել է բոլորիս. ՄԻՊ-ը ցավակցել է ռուս գործընկերոջը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովային՝ Կազան քաղաքի «Թիվ 175 գիմնազիայում» այսօր տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ:

«Ընդունեք իմ խորին ցավակցությունները Կազան քաղաքի «Թիվ 175 գիմնազիայում» տեղի ունեցած ողբերգական կրակոցների կապակցությամբ:

Այս ողբերգական իրադարձությունը, որը խլել է մարդկային 9 կյանք, ցնցել է մեզ բոլորիս:

Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին, մաղթում եմ հոգու տոկունություն այս դժվար պահին և բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում»,- մասնավորապես ասված է ցավակցական հեռագրում։


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր առավոտյան վարժարանի նախկին սանը կրակ է բացել Կազանի թիվ 175 վարժարանում։ Զոհվել է ուսուցիչ և 8 երեխա, եւս մի քանի մարդ տուժել է: Հանցագործը ձերբակալվել է։