13.05.2025
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 33, Արցախում՝ 1 նոր դեպք
24.08.2020
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 33, Արցախում՝ 1 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 24-ին ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք, 58 առողջացում և 2 մահ: Բացասական թեստերի քանակը 347 է: Դրական է կատարված թեստերի 8,6 տոկոսը։ Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 42 825Առողջացածներ - 36 049Փաստացի բուժվողներ -5 666Ընդհանուր թեստեր - 195 574Մահվան ելքեր - 854Մահվան ելքեր այլ պատճառով –256 Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին) և 71 (կին) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 256 է: Իրավիճակն Արցախում ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր և գտնվում էր մեկուսացման մեջ։ Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:Թեստավորումների նպատակով 140 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9128 փորձանմուշի հետազոտություն: