23.11.2024
Արման Թաթոյանն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են գերիների վերադարձի հարցը
prev Նախորդ նորություն

Հայ-Ֆրանսիական համագործակցություն. նոր շունչ գյուղատնտեսության ոլորտում

Մայիսի 10-ին «Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի»` ի դեմս նորընտիր նախագահ Տիգրան Առաքելյանի նախաձեռնությամբ «Քարֆուր Հայաստան» սուպերմարկետում տեղի ունեցավ հուշագրի կնքում՝ «Ագրո Հոլդինգ» և «Մաջիդ Ալ Ֆութաիմ գրուպ, Քարֆուր Հայաստան» ընկերությունների միջև:


Սկիզբ դրվեց Հայաստանում գյուղական համայնքների շենացման միջազգային-համահայկական ծրագրին, որի արդյունքում շեշտակի աճելու են Հայաստանից դեպի Եվրոպա արտահանման ծավալները, ինչպես նաև Հայաստանի համայնքներում ստեղծվելու են հազարավոր նոր աշխատատեղեր։

Երեք ընկերությունների միջև կնքված համագործակցության հուշագիրը նպատակ ունի աջակցել տեղի արտադրողին, ստանալ բարձրորակ գյուղմթերք, ինչպես նաև հայ արտադրողի համար ստեղծել հնարավորություն բարիքը սպառել տեղի շուկայում և միաժամանակ արտահանել արտերկիր: Ինչպես նշվեց՝ Արգրոհոլդինգը տնտեսության մի քանի ճյուղերի համագործակցություն է՝ անասնապահություն, գոմաղբի վերամշակում, հոդրոպոնիկայի եղանակով անասնակերի արտադրություն, արևային էներգիայի, գյուղմթերքի՝ կաթի, պանրի, մսամթերքի արտադրություն, սառեցում և այլն: Ագրո Հոլդինգի նոր տեխնոլոգիաներով գոմերն այսօր արդեն մեծ հետաքրքրություն են առաջացրել ինչպես սփյուռքահայ, այնպես էլ արտասահմանցի ներդրողների շրջանում, որոնցից յուրաքանչյուրը, հավատալով նոր տեխնոլոգիաներով գյուղատնտեսության իրականացմանը, պատրաստ է կատարել ներդրում և նույնիսկ կիսվել սեփական փորձառությամբ ու գաղափարներով: 


Առաջին գոմերը պատրաստ կլինեն Արարատի և Տավուշի մարզերում: Հուշագրի ստորագրումը ևս մեկ քայլ է դեպի ապագայի գյուղատնտեսության կայացումը: