Հայաստանի արտաքին պարտքը հասավ 8 միլիարդին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: «Միայն հուլիսին Փաշինյանի գլխավորած կառավարությունը վերցրել է 221.000.000 դոլարի պարտավորություն: Բայց մենք պետք է մեծ պատիվ համարենք կիսաանգրագետ երիտհեղափոխականների միլիարդավոր պարգևավճարները...»,- գրել է նա: