20.04.2025
Պոլիկլինիկաներում պատվաստվել հնարավոր է նաև շաբաթ և կիրակի օրերին
prev Նախորդ նորություն

Նիդերլանդներում հայ կնոջը դանակահարելու դեպքը պաշտոնական աղբյուր չի հաստատել. դեսպանատուն

Հայտնում ենք, որ տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը: 


"Լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։

Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։

Խնդրում ենք զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը",- ասված է հայտարարության մեջ։


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր այդ դեպքի մասին: Օգտատեր Վահե Բալբաբյանը տեղեկացրել էր, որ նախօրեին Նիդերլանդներում երեք ադրբեջանցի թուրքերի կողմից դանակահարվել է մեր հայ իրավաբան Աննա Հակոբյանը։ 


 

Թաղավարդ, Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու նյութերը ոստիկանությունում են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար