23.11.2024
Մի կողմ թողնել ամբիցիաները, եթե ուզում եք հաղթել. Եսայան
prev Նախորդ նորություն

Ամենից շատ Ալիևը վախենում է Արցախի հնարավոր ճանաչումից. դա լուրջ գործիք է

Ամենից շատ Ալիևը վախենում է Արցախի հնարավոր ճանաչումից, քանի որ իր սանձազերծած պատերազմն իր իսկ ժողովուրդը կհամարի ավելի մեծ պարտություն, քան Արցախի առաջին պատերազմում կրածը: Այս մասին գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

"1. Արցախի ճանաչումը՝ որպես միջազգային ճնշման գործիք Ալիևին շատ բան կարող է պարտադրել: Գերիների վերադարձից, մինչև բանակցությունների սեղանի շուրջ նստել և գնալ լուրջ զիջումների՝ ասենք Հադրութի հարցում:

2. Առաջին քայլը պետք է անի Հայաստանը: Մեր, հետո նաև միջազգային ճանաչումը պետք է Դամոկլյան թրի (Damoclis gladius) պես կախված լինի Ալիևի գլխին:

3. Գնալով պատերզմի, Ալիևը երեք զկբունքներից երկուսը «բավարարեց»: Նախ իր կարծիքով վերականգնեց տարածքային ամբողջականությունը, ուժ կիրառեց, հետո նաև ուժի կիրառման սպառնալիքով ստացավ ավելին, քան իրեն հասանելի էր ըստ նախնական բանակցությունների:

4. 30 տարի շարունակ ՄԽ համանախագահները պնդել են, որ երեք սկզբունքները (վերոշարադրյալները գումարած ինքնորոշումը) հավասար արժեքներ են: Այսինքն, այս իրավիճակում մնացել է չիրացված միայն ազգերի ինքնորոշման իրավունքը:

5. Բոլորն են հասկանում՝ այդ թվում նաև հայտարարում, որ Արցախի խնդիրը լուծված չէ, քանի դեռ կողմերից մեկը բավարարված չէ (տես՝ Բայդենի նամակը Ալիևին և ՄԽ վերջին հայտարարությունները՝ խնդրի վերջնական կարգավորման անհրաժեշտության մասին), քանի որ, եթե ոչ այսօր, ապա վաղը Հայաստանը գնալու է իր պատկերացրած սցենարի իրագործմանը:

Ցավոք ներհայաստանյան քաղաքական դիսկուրսում Արցախի ճանաչման հարցում հետևողականություն միայն «Ադեկվադ»-ի մոտ եմ տեսել: Հուսամ նախընտրական փուլում այս կարևորագույն հարցի շուրջ կլինի կոնսոլիդացիա: Կամ՝ կոնսոլիդացիա մինուս մեկ",- գրել է Սարգսյանը: