20.04.2025
Մեկնարկում է հավերժության պուրակի կառուցման աշխատանքները
prev Նախորդ նորություն

Վթարում տուժածներից մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսը չի հոսպիտալացվել

Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ այսօր ԱԳՆ շենքի դիմաց վթար է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի ուղեկցող մեքենայի մասնակցությամբ:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը տեղեկացնում է, որ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված երկու քաղաքացիներից Ս.Հ-ն, որի մոտ առկա է ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջրադ, հրաժարվել է հոսպիտալացումից:

Մյուս տուժածի՝ Լ. Մ. -ի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրա մոտ առկա է պարանոցային երկրորդ ողի մարմնի ձախ կողմնային, մասային կոտրվածք (լայնակի ելունի շրջանում), առջևից երեք կողի կոտրվածք՝ առանց նշանակալի տեղաշարժի: Աջ անրակի ակրոմիալ հատվածի կոտրվածք, առանց տեղաշարժի, ֆիքսված ամնեզիա:

Վերջինս այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ մասնագետների հսկողության տակ:


 


 

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով ծառայակցին մեղադրանք է առաջադրվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար