Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր։ Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի: