6.08.2025
Լուսանկարը` Sputnik
05.05.2025
Մեզ կհաջողվի նպաստել Հայաստանի և Լիխտենշտայնի միջև հարաբերությունների զարգացմանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման ներքո Լիխտենշտայնը նոր ձեռքբերումներ կարձանագրի։ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Լիխտենշտայնի Իշխանապե­տության հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ վստահության վրա: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի նպաստել Հայաստանի և Լիխտենշտայնի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Լիխտենշտայնի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: