22.07.2026
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանին կրկին հարցաքննում են. աջակիցները ՔԿ-ի մոտ են

Գագիկ Ծառուկյանին կրկին բերում են ՊԵԿ քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Քննչական կոմիտեի շենքի մոտ հավաքվել են նրա աջակիցները։


Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։


Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախության կազմակերպման և փողերի լվացման համար։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս մեկ անձ, որը դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով։


 


 

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Հաջորդ նորություն next