Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժմանը Մայիսի 13-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, օրակարգի «Ընթացիկ հարցեր» կետի ներքո ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակության կողմից ներկայացվեց «Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման մասին» վերտառությամբ կետը։ 00:37
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը: 00:34
Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Հայաստանի և Ռուսատանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման շուրջ: 23:54
Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆիլիպ Ռիքերի հետ Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: 23:15
Դեսպանը Իրանի փոխարտգործնախարարին է ներկայացրել Սյունիքում ստեղծված իրադրությունը ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպան Թումանյանն ներկայացրեց լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: 20:51
Այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ. Մանուկյան Վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 17:00-ին, Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամներին հրավիրում եմ խորհրդի նիստի: 20:43
Արա Այվազյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակը Զրույցի առանցքային թեման ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակն էր: 20:10
ԲՀԿ խմբակցությունը հանդես է գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ Հաշվի առնելով Սյունիքում, Գեղարքունիքում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը 20:03
ՄԱԿ-ը ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ․ Դյուժարիկ Նա հավելել է, որ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի իշխանությունները կողմից ստեղծվող խոչընդոտների պատճառով: 20:00
Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակը Կողմերը նշել են բոլոր նման միջադեպերի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծման կարևորությունը: 19:56
Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: 19:37
Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. Փաշինյան ՀԱՊԿ ընթացակարգերի արագ ձեռնարկումն անհրաժեշտ է իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու և ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. 19:34
ԱԱԾ-ն հերքում է մի խումբ անձանց հայ-թուրքական սահմանը անցնելու մասին լուրը Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է 18:27
Երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն. նախագահ Սյունիքում ստեղծված իրավիճակը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գնահատում է չափազանց մտահոգիչ և կարևոր է համարում շուտափույթ հանգուցալուծումը: 18:09
Ադրբեջանը փորձել է դիրքերն առաջ բերել նաև Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում. ՊՆ Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։ 17:52
Պարզվել է Սիսիանում արձանագրված աղիքային վարակի պատճառը. ԱՆ Վերցված ջրի նմուշները չեն համապատասխանել խմելու ջրին ներկայացվող պահանջներին 17:40
ՀԱՊԿ-ն անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկի Հայաստանի սահմանը պաշտպանելու համար «Հայկական կողմի կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը եւ խորացել են Հայաստանի տարածք մի քանի կիլոմետրի վրա», - ասված է հաղորդագրության մեջ։ 17:19
Բաքվի գերխնդիրն է ապահովել Սյունիքի վերջնական բռնազավթման անշրջելիությունը. նախկին դեսպան Հայաստանը ենթարկվել է ռազմական հարձակման հարևան երկրի կողմից, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ասել է նա: 17:04
Վրաստանը պլանավորում է ցամաքային սահմանները բացել մի քանի շաբաթից. նախարար Այդ ժամանակահտվածը հավանաբար կհամընկնի կորոնավիրուսի երրորդ ալիքի ավարտի հետ: 16:55
Դավաճանական վարչախումբը որևէ ապագա չունի Հայաստանում և պետք է օր առաջ հեռացվի. «Հայրենիք» «Հայրենիք» կուսակցության խորհուրդն իր անհանգստությունն է հայտնում Սյունիքում և դրա շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ: 16:17
«Սպուտնիկ V» պատվաստանյութը կարող է պաշտպանել մինչեւ երկու տարի. Գինցբուրգ Կորոնավիրուսի նկատմամբ բջջային իմունիտետի պահպանման ժամկետները պարզելը «Սպուտնիկ V»-ով պատվաստումից հետո կօգնի տնտեսել պետության միջոցները։ 16:04
ԵՄ-ն գործուն քայլեր կձեռնարկի սյունիքյան վերջին զարգացումների կապակցությամբ. Լիտվայի ԱԳՆ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ 15:45
Ադրբեջանի սադրանքն ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքի նկատմամբ. ԱԳՆ Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և լրջագույն սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը: 15:33
Ադրբեջանի ԶՈՒ քայլերն ապացուցում են անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտությունը. ՄԻՊ Ադրբեջանական զինված ուժերի անօրինական առաջխաղացումը դեպի ՀՀ սահմաններից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ: 15:33
Պետական դավաճանության գործով առաջին նիստը. ի՞նչ որոշում է կայացվել Այս գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել ամուսիններ Մայիս Սահակյանն ու Ստելլա Սարգսյանը: Նրանցից միայն Մայիս Սահակյանն է գտնվում կալանքի տակ: 15:18
Մարզերին հատկացվեց ևս 827 մլն դրամ. հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր Ըստ հիմնավորման՝ 2020 թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր: 15:04
«Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարը հետաձգվում է Հաշվի առնելով ՀՀ հարավային սահմանին լարվածությունը՝ Սյունիքում թշնամու դիվերսիոն ներթափանցման հետևանքով 15:00
Եվրոպական խորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը Հայ ռազմագերիների հարցը մայիսի 20-ի լիագումար նիստի օրակարգում է: 14:47
Կառավարությունում մեկնարկել է Անվտանգության խորհրդի նիստը Քննարկվելու է Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: 14:29
Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» նորարարական կենտրոն Քննարկվել են համատեղ գիտատեխնոլոգիական ծրագիր իրականացնելու հնարավորությունները: 13:45
Անհապաղ ստեղծել Սյունիքի ու սահմանամերձ բոլոր մարզերի անվտանգության գոտի. Ասրյան Դատապարտո՛ւմ ենք Փաշինյան Նիկոլի անգործությունը ու պահանջում՝ անհապաղ ստեղծել Սյունիքի ու սահմանամերձ բոլոր մարզերի անվտանգության գոտի 13:36
ՀՀ տարածքային ամբողջականության խախտման միջադեպերը էսկալացիայի ռիսկեր են պարունակում. ՀՀԿ Գործող վարչախմբի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը մեծացնում է Հայաստանին ու Արցախին, հավաքական առումով՝ հայ ժողովրդին սպառնացող վտանգները: 13:23
Փաշինյանը չունի կարմիր գծեր և ընդունակ է շատ անբարոյական քայլերի. «5165»-ի համահիմնադիր Նիկոլ Փաշինյանն ընտրական կեղծարարությունից մինչև կաշառքներ, որի մասին միշտ ինքն է թմբկահարել, օգտագործելու է: 13:08
Հայաստանում այսօր կա ապագայի միայն մեկ բանաձև. Վահե Հովհաննիսյան Իսկ ո՞րն է ընդհանրությունը՝ Homo sapiens-ի և Նիկոլի ընտրազանգվածի. եթե Նիկոլը վերարտադրվեց, երկուսին էլ սպասում է նույն աղետը, նույն ողբերգական ապագան։ 12:57
ՌՈ-ն իրավական գնահատական կտա Սյունիքի սահմանին տեղի ունեցած իրադարձություններին Ռազմական ոստիկանությունը իրավական գնահատական կտա Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձություններին: 12:53
"Արմենիա"-ն սկսում է կանոնավոր չվերթներ Երևան-Հուրգադա-Երևան ուղղությամբ Չվերթները լինելու են շաբաթական 1 անգամ, աստիճանաբար հաճախականությունը հասցնելով 4 -ի։ 12:53
Հայտնի է՝ ով կփոխարինի Մուրադովին Ղարաբաղում Նա այսօր կժամանի Ստեփանակերտ, 2 շաբաթվա ընթացքում գործերի ընդունում-հանձնում տեղի կունենա։ 12:38
ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժումը միջազգային իրավունքի հստակ խախտում է. Փալոուն Միացյալ Նահանգները միանշանակ պետք է դատապարտի այս հարձակումը և դաշնակիցների հետ իր ազդեցության շնորհիվ ադրբեջանական ուժերը դուրս բերի Հայաստանի տարածքից, ասել է նա: 12:29
Արա Աբրահամյանն ու Տիգրան Ուրիխանյանը հուշագիր են ստորագրել Ռուսաստանի Հայերի Միությունն ու Ալյանս կուսակցությունը համագործակցության շարունակության վերաբերյալ հուշագիր են ստորագրել: 12:20
Փաշինյանի որոշմամբ ԱԱՀ համակարգը բարեփոխելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել: 12:16
Մինչև 2022-2025 թթ. ավելի քան երեք անգամ բարձրացվելու է գիտաշխատողների աշխատավարձը Տիգրան Ավինյանի խոսքով, սա հստակ ուղերձ է, որ գիտությունը Հայաստանում ունի ապագա և կառավարությունը հանձնառու է` ապահովելու գիտնականի կենսամակարդակի և աշխատանքի պայմանների բարելավումը: 12:10
Արա Այվազյանն արագ լքեց կառավարության նիստը Նախքան այդ նա ինչ-որ զրույց ունեցով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: 12:10
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 267 նոր դեպք. գրանցվել է մահվան 19 դեպք Մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220 217 դեպք, որոնցից 206 752-ն` առողջացած, 4 291-ը` մահվան ելքով: 11:50
Նախապես ծրագրված սադրանք է. Փաշինյանը՝ Սև լճի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին Սյունիքի մարզի «Սև լիճ» կոչվող տեղանում իրավիճակի փոփոխութուն չկա, բանակցությունները շարունակվում են, ասել է վարչապետի պաշտոնակատարը: 11:38
«Սև լիճ» տեղանքն ադրբեջանական վերահսկողության տակ է. բանակցությունները շարունակվում են Այդ մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից՝ չներկայացնելով մանրամասներ: 10:56
Խաղաղապահները ԼՂ-ում «Ժողովուրդների բարեկամությունն առանց սահմանների» ակցիա են անցկացրել Միջին և բարձր դասարանների ավելի քան 100 աշակերտ մասնակցել է ինտերակտիվ դասի ձևով անցկացվող այս ակցիային: 10:26
Ընտրություններին մասնակցող ուժերը պետք է բացառեն վիրավորանքի ու ատելության տարածումը. ՄԻՊ Երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց պետք է անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը: 10:25
Ադրբեջանական զորքերն անցել են Հայաստանի տարածք. Ադամ Շիֆը դիմել է Բայդենի վարչակազմին Շիֆը նշել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին, որը «սովորաբար ոտնահարում է հարևանների ինքնիշխանությունը»։ 09:49
Սյունիքում իրավիճակը պետք է լուծել բանակցություններով, սա տարբերակներից մեկն է. Փաշինյան Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: 08:01