18.04.2025
Բաքվի գերխնդիրն է ապահովել Սյունիքի վերջնական բռնազավթման անշրջելիությունը. նախկին դեսպան
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ն անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկի Հայաստանի սահմանը պաշտպանելու համար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հանդես է եկել հայտարարությամբ հայ-ադրեջանական սահմանի Սյունիքի հատվածում ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկի ՀՀ սահմանը պաշտպանելու համար:


Կազմակերպության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը ս.թ. մայիսի 13-ին կայացած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստում տեղեկացրել է մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին:


«Հայկական կողմի կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը եւ խորացել են Հայաստանի տարածք մի քանի կիլոմետրի վրա», - ասված է հաղորդագրության մեջ։


Նշվում է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:


«ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետեւում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը։ Իրավիճակի զարգացմանը զուգընթաց անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով», - հայտնում է ՀԱՊկ-ի մամուլի ծառայությունը:


 


 

Ադրբեջանը փորձել է դիրքերն առաջ բերել նաև Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար