1.07.2025
Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակը
prev Նախորդ նորություն

Դեսպանը Իրանի փոխարտգործնախարարին է ներկայացրել Սյունիքում ստեղծված իրադրությունը

Մայիսի 13-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ։

Իրանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրեց մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպան Թումանյանն ներկայացրեց լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Զրուցակիցներն ընդգծեցին տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքների չեզոքացման հրամայականը, այդ թվում՝ երկու երկրների համագործակցության միջոցով:


 

Ռուս խաղաղապահները շարունակում են Ղարաբաղում հայտնաբերված զինամթերքի ոչնչացումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով