16.10.2025
prev Նախորդ նորություն

Հայաստան կայցելի Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետը

Մայիսի 14-ից 17-ը Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան:


Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումից:


Նշվում է, որ այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին:


 

Հայաստանում այսօր կա ապագայի միայն մեկ բանաձև. Վահե Հովհաննիսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան