24.11.2024
Եվրոպական խորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը
prev Նախորդ նորություն

«Սպուտնիկ V» պատվաստանյութը կարող է պաշտպանել մինչեւ երկու տարի. Գինցբուրգ

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը կարող է պաշտպանել մինչեւ երկու տարի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարության Համալեայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։


Սակայն այս վարկածը պետք է հետազոտություն անցնի։ «Կորոնավիրուսի նկատմամբ բջջային իմունիտետի պահպանման ժամկետները պարզելը «Սպուտնիկ V»-ով պատվաստումից հետո կօգնի տնտեսել պետության միջոցները։ Մենք մեծ վստահություն ունենք, որ երկու տարի հաստատ պաշտպանություն կլինի», - ասել է Գինցբուրգը:


Նա նաև հավելել է, որ եթե ապացուցվի, որ ռուսական պատրաստանյութը կարող է COVID-19-ից պաշտպանել երկու-երեք տարով, իսկ արտասահմանյան պատվաստանյութերը զգալիորեն ավելի քիչ ժամկետով, ապա դրանք կլինեն որակի առումով երկու տաբեր ապրանքներ: