Ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները. Արմեն Սարգսյան Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն արժանապատվորեն հաղթահարելու հրամայականը, ականջալուր լինելով հանրային պահանջին, ակնհայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Այդ մասին հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանն իր ուղերձում, որը ներկայացնում ենք ստորև. 23:14
Արցախից ՀՀ տեղափոխված անձանց կտրամադրվի 68000-ական դրամի աջակցություն. Փաշինյան Կառավարության այսօրվա ընդունած որոշման համաձայն, միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետեւանքով տեղահանված եւ փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 22:48
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Այդ մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից: 19:41
Անդրանիկ Քոչարյանը բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին. ՊՆ-ի պատասխանը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին և այսօր, ցավոք սրտի, մենք ևս մեկ հնարավորություն ունեցանք համոզվելու դրանում․ գրում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։ 19:11
Որոշել եմ Երևանի ավագանուց դուրս գալ. "Իմ քայլ"-ական Արսեն Կարապետյան Ամենաշատը ամաչում եմ էն անմարդկային բեռի համար, որ դրել ենք մեր 18-20 տարեկան զինվորների ուսերին, էլ բառեր չունեմ, գրեցի ջնջեցի: 16:56
Պուտինն ու Մակրոնը կարևորել են Ղարաբաղում քրիստոնեական տաճարների և վանքերի պահպանումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: 16:55
Արմեն Սարգսյանը մի քանի ժամյա աշխատանքային այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կարճատև (մի քանի ժամյա) աշխատանքային այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից: 16:39
«Պատերազմի բացառման» և «ոչ մի թիզ հող» սցենարներն անհամատեղելի են. Փաշինյան Մեր ամենամեծ սխալն այն է, որ մենք հավատում ենք՝ մենք կարող ենք անվերջ քաշեք ժամանակ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 16:12
Հայաստանն ու Արցախը պետք է ջանքերը կենտրոնացնեն տնտեսությունների վերականգնման վրա Գրանցվում են ռազմական գործողությունների վերսկսման հետեւանքով իրենց տները լքած քաղաքացիների՝ Ստեփանակերտ վերադառնալու բավականին բարձր տեմպեր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 15:39
Ստեփանակերտում վերականգնվել է ջրամատակարարումն ու էլեկտրականության մատակարարումը. ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերում ճանապարհների վերանորոգման եւ խաղաղ կյանքի վերականգնման գործում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ 15:33
"Իմ քայլը" նախաձեռնում է Գագիկ Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու գործընթաց "Շուշին հանձնածը ուզում է Գագիկ Ծառուկյանին զրկել նաեւ պատգամավորական մանդատից",- գրել է Նաիրա Զոհրաբյանը: 15:17
Փաշինյանի գրառման հետքերով. ԲՀԿ-ն դիմել է ԱԱԾ-ին ու ոստիկանապետին գրառումն իր մեջ առերևույթ պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքի 222 և 226.2. հոդվածներով քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերը: 15:10
Իրականությանը չի համապատասխանում. Թաթոյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը «ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 14:50
Երկրում հաստատվել է բռնապետություն. 17 քաղաքական ուժերի խորհուրդ Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ վերացնել ռազմական դրությունը՝ հնարավորություն տալով հանրությանը ազատորեն արտահայտելու իր դիրքորոշումները: 14:34
Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ դատախազներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուց Վերջին շրջանում տարբեր քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկվող, արդարադատությունից խուսափող, քրեական պատասխանատվության հեռանկար ունեցող առանձին անձինք և նրանց համախոհները, առաջնորդվելով «պղտոր ջրում ձուկ որսալու» սկզբունքով, տարատեսակ մանիպուլյատիվ, զգայական հայտարարություններով փորձում են ազդել իրավապահ մարմինների աշխատակիցների, այդ թվում դատախազների գործունեության վրա և քաղաքական մոտիվներով ուղղորդել նրանց մասնագիտական պարտքի կատարման գործըթնացում։ Այս մասին ասված է ՀՀ դատախազության հայտարարության մեջ: 14:04
Կապիտուլյացիայի փաստաթղթին նախորդած փաստաթղթում ոչ մի բառ չկա Շուշիի մասին. Մինասյան Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է կապիտուլյացիայի փաստաթղթին նախորդած փաստաթուղթ, որում ոչ մի բառ չկա Շուշիի, Մեղրին թշմանու դիմաց բացելու մասին, չկա ձևակերպում այն մասին ևս, որ երկուստեք զորքերը մնալու են այնտեղ, ուր հասել են։ 13:55
Միքայել Փաշայանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից Ազատման որոշումը պայմանավորված է առողջական խնդիրներով. 13:37
Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միայն իր անցնցում հրաժարականի օրակարգով. ԲՀԿ Այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խորհրդարանում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ: 13:25
Էրդողանը մտադիր Է զինվորականներ ուղարկել Ադրբեջան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու հրամանագրի նախագիծն ուղարկվել է Հանրապետության խորհրդարան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը։ 13:13
Քայլեր ձեռնարկե՛ք. Արսեն Ջուլֆալակյանը դիմել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին Դեռ հնարավոր է սահմանադրական ճանապարհով այս անչափ ծանր դրությունից դուրս գալ։ 13:08
Պահպանել զգոնությունը. Գերագույն հոգևոր խորհրդի կոչը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձ կատարելով Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հանդես եկավ հայտարարությամբ։ 12:55
Բռնությունը չի կարող տեղ ունենալ մեր գործիքակազմում. Փաշինյանը սրբագրեց իր խոսքերը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բռնությունը կամ բռնության հրահրումը (առավելեւս՝ զինված) որեւէ կերպ չի կարող տեղ ունենալ կառավարության գործիքակազմում: 12:38
Արցախի հարցով ընդունած հայտարարութունը հետ շրջել չի լինի. Փաշինյան Նոյեմբերի 9-ին Արցախի հարցով ընդունած հայտարարութունը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ կոնկրետ ռազմական իրադրության, որը ցավոք, ունեցել ենք տվյալ իրավիճակում։ Այդ մասին այսօր, առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 12:26
Ես եմ պատասխանատու տեղի ունեցածի համար և պետք է կանգնեմ ժողովրդի դատի առաջ. Փաշինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախյան պատերազմում տեղի ունեցածի համար ինքն է թիվ մեկ պատասխանատուն և պետք է կանգնի ժողովրդի դատի առաջ: 12:05
Իրինա Ղափլանյանը շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո Իրինա Ղափլանյանը հայտարարել է, որ շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել: 11:06
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 549 նոր դեպք, 25 մարդ մահացել է Նոյեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 117886 դեպք, որոնցից 75865-ն` առողջացած, 1788-ը` մահվան ելքով: 11:03
Բոլորիս ցավը նույնն է՝ Հայրենիքը. նախագահը հանդես կգա ուղերձով Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն: 10:35
Քաղաքական բռնությունը և ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում. դեսպան ԱՄՆ դեսպանը հանդիպել է Լիլիթ Մակունցի հետ: 10:22
ԱԳՆ հայտարարությունը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու պղծման վերաբերյալ Կրակի դադարեցման ուժի մեջ մտնելուց հաշված օրեր անց ողջ աշխարհը կրկին ականատես է դառնում հայ ժողովրդի և հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժող և ռասիստական վերաբերմունքի դրսևորումներին։ Այդ մասին ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ: 09:56
Փախստականների երկրորդ շարասյունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ժամանել է Ստեփանակերտ 2020թ. նոյեմբերի 15-ին ռուս խաղաղապահներն ուղեկցեցին Ստեփանակերտ վերադարձող փախստականների փոխադրող ավտոբուսների երկրորդ շարասյունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ 09:42
Փաշինյանին քննադատած պատգամավորին սպառնում են սպանել. ՄԻՊ Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրեմ Ոստիկանությանը։ 09:13
Փաշինյանի գրառումից հետո Ավինյանի գրասենյակի ղեկավարը հեռանում է իր զբաղեցրած պաշտոնից Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը գրել է, որ վարչապետ Փաշինյանի գրառումից հետո եռանում է իր զբաղեցևրած պաշտոնից և դադարեցնում անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: 09:02
Փաշինյանի «վտանգավոր» հայտարարությունից հետո երեք պատգամավոր հեռանում է «Իմ քայլ»-ից Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն աջակցող զինծառայողներին ուղղված հայտարարությունից հետո, որը շատերն ընկալեցին որպես քաղաքացիական պատերազմի հրահրում, «Իմ քայլ» խմբակցության որոշ պատգամավորներ հայտարարել են խմբակցություից դուրս գալու, կամ մանդատը վայրը դնելու մասին: 08:57
Վարչապետի հայտարարությունը խիստ վտանգավոր է. Արման Թաթոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ վտանգավոր է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը: 08:40
Տղերք՝ դուք ճիշտ եք, սպասում եմ ձեզ Երեւանում. Փաշինյանը՝ իրեն աջակցող զինծառայողներին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպասում է Երևանում առաջնագծից երկրի ղեկավարին աջակցող տեսանյութերով հանրության դիմող զինծառայողներին՝ նակտելով, որ իրենք ճիշտ են: 08:34