ՀՀ օդային տարածքում այսօրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է 7 անօդաչու. ՊՆ Բոլոր չորս խոցված անօդաչուները եղել են հետախուզական. 01:42
Ադրբեջանը և Թուրքիան հակադրվում են համաշխարհային հանրությանը և սպառնում նրա անվտանգությանը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել Արցախի դեմ ագրեսիայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավման վերաբերյալ: 01:30
Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում հայտված 4 անօդաչու թռչող սարքերն էլ ոչնչացվեց. Փաշինյան Հանդարտ, վստահ եւ դուխով: Հաղթելու ենք,: 01:22
Թշնամական 4 ԱԹՍ է հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում. Փաշինյան Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 23:56
Կոտայքի մարզի օդային տարածքում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի ԱԹՍ. Շուշան Ստեփանյան ՀՀ օդային տարածքում այսօր երեկոյան աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը: Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը: 23:49
ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հաստատում են սիրիացի գրոհայինների մասնակցությունը ԼՂ-ում մարտերին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան հաստատում են Սիրիայի եւ Լիբիայի գրոհայինների մասնակցությունը Ղարաբաղում մարտերին: 20:05
Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը. ՊՆ Հայաստանի ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի զինուժը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը: 18:50
Այժմ առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր. ՊՆ Ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է 18:19
Ղարաբաղի հարցով երրորդ երկրների ռազմատենչ հայտարարություններն անպատասխանատու են. ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ երրորդ երկրների ցանկացած ռազմատենչ հայտարարություն եւ գործողություն կարող է հանգեցնել Անդրկովկասում իրավիճակի ապակայունացմանը։ 18:10
Ադրբեջանը տարբերակում չի դնում, թիրախավորում է լրագրողների, քաղաքացիական բնակավայրերը. ՄԻՊ Բացարձակ դատապարտելի է մասնագիտական աշխատանք կատարող լրագրողներին Ադրբեջանի կողմից հրետակոծելը Լեռնային Ղարաբաղում (Արցախում)։ 17:46
Ֆրանսիան ունի փաստեր, որ Սիրիայից գրոհայիններ են տեղափոխվել Ղարաբաղ. Մակրոն Մակրոնն ընդգծել է, որ սա "շատ լուրջ ու նոր գործոն է": 17:39
Le Monde»-ի թղթակցի վիճակը ծանր է. նրան վիրահատում են Ստեփանակերտում Լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության հեևանքով վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում 16:51
Անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են բռնության էսկալացիան, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում: 16:10
Թուրքիան 100 տարի անց վերադարձել է շարունակելու հայոց ցեղասպանությունը. Փաշինյան Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: 16:07
ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում կանխել հումանիտար ճգնաժամն Արցախում Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարությամբ է հանդես եկել՝ զգուշացնելով Լեռնային Ղարաբաղում հնարավոր հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և կոչ անելով կանխել այն: 15:24
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով տեղի ունեցող զարգացումները: 15:12
ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները համատեղ հայտարարություն են պատրաստում ԼՂ հարցով. Պուտին Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից համատեղ հայտարարություն պատրաստելու մասին: 15:05
«Ավելի դանդաղ, ես չեմ հասցնում հաշվել». Հովհաննիսյանը՝ խոցված ևս մեկ ինքնաթիռի մասին Ադրբեջանի ԶՈՒ ևս մեկ Ինքնաթիռ խոցվել է Արցախում։ Այդ մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովաննիսյանը: 14:53
Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել Արմենիա հեռուստաընկերության օպերատորը Խմբում եղել են այլ լրագրողներ: 14:47
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են 1 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ Խոցված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքում: 14:39
Միխեիլ Սաակաշվիլիին զրկվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից Սահակաշվիլին հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը: 14:30
"Дождь" հեռուստաընկերության փոխխմբագիրը Մարտունիում ընկել է կրակահերթի տակ Ելովսկին այժմ գտնվում է ռմբապաստարանում: 14:17
«Հայաստան» հիմնադրամն Արցախի համար արդեն հավաքել է շուրջ 11 մլն դոլար Այս պահի դրությամբ հավաքագրվել է ավելի քան 10,972,809 ԱՄՆ դոլար և շարունակում է զգալիորեն աճել: 14:00
Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում:Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում: 13:54
Եթե այսօր չմիջամտեն` Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար. նախագահ Պայքարը կշարունակվի, և հայերը կապացուցեն, որ այս խնդիրն ուժի միջոցով չի լուծվելու, և ուզում եք դա, թե ոչ՝ մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղան: 13:26
Ադրբեջանը նավթի գնի անկում է գրանցում, սպասվում է կապիտալի արտահոսք. տնտեսագետ Ադրբեջանը տնտեսական մեծ կորուստներ է կրում. 13:20
Մեր օրում հայկական կողմը խոցել է 3 ուղղաթիռ, 15 միավոր զրահատեխնիկա, 1 «Սմերչ» կայան. ՊՆ Վերջին օրվա ընթացքում հայկական կողմը խոցել է 3 ուղղաթիռ, 15 միավոր զրահատեխնիկա, 1 ՍՄԵՐՉ կայանք ու 6 ԱԹՍ։ Այդ մասին հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 13:18
ՊՆ-ն հրապարակել է Ասկերանում ՊԲ ուժերի կողմից խոցված ադրբեջանական անօդաչուի լուսանկարները ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հերթական խոցված ԱԹՍ-ի լուսանկարներ է հրապարակել: 13:14
Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողություններն ու էսկալացիան: 12:52
«Եզդիները հայ ժողովրդի կողքին են». Ազիզ Թամոյանը ժամանել է Ստեփանակերտ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը ժամանել է Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ 12:45
ԵՄ խորհուրդը Ղարաբաղի հարցում Թուրքիայի միջամտության հարցով նիստ կանցկացնի Եվրամիության խորհուրդը Արցախում Թուրքիայի միջամտության հարցով նիստ կանցկացնի, հայտնում է ֆրանսիական Le Parisien պարբերականը: 12:28
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք և 4 մահ Հոկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50850 դեպք, որոնցից 44219-ն` առողջացած, 963-ը` մահվան ելքով: 11:37
ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են: 11:27
ԱԱԾ-ն բացահայտել է նախկին բարձրաստիճան զինվորականի պետական դավաճանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսպես. Քրեական գործով որպես մեղադրյալ նեգրավված անձը, գտնվելով Վրաստանի Հանրապետության տարածքում, հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով այդ հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից՝ ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի և Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների և սարքավորումների և այլնի վերաբերյալ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության` կատարել լրտեսություն: 11:21
Մարզային հիվանդանոցներից մեկը ծավալվել է որպես թիկունքային հոսպիտալ. փոխնախարար Այսօր, հաշված ժամերի ընթացքում, առողջապահության նախարարության կողմից մարզային հիվանդանոցներից մեկը ծավալվել է որպես թիկունքային հոսպիտալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը: 10:52
Ադրբեջանն իր զինվորներին թմրանյութեր է տալիս և ուղարկում մարտի. Վահրամ Պողոսյան ՊԲ հետախուզության տվյալներով առաջնագծի տարբեր ուղղություններով Ադրբեջանի զինուժի տված զոհերի մեծ մասը եղել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Այդ մասին հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: 10:46
ՀՀ ՊՆ-ն՝ կամավորագրման գործընթացի վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կամավորագրման գործընթացի վերաբերյալ: 10:41
Դեն Բիլզերյանը 250 հազար դոլար է փոխանցել Արցախին Դեն Բիլզերյանը 2018 թվականին հոր և եղբոր հետ այցելել էր Արցախ: 10:27
Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջան. Al Arabiya «Իսրայելը զենք է մատակարարում [Ադրբեջանին]: Այսօր Իսրայելից երկու բեռնատար թռիչք է արդեն վայրէջք կատարել Բաքվում»,- ասել է աղբյուրը: 10:20
Հայաստանում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ. ԱՆ Առերևույթ մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք չէ անտարբերության մատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: 10:15
Մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ. Նիկոլ Փաշինյան Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 09:57
Լոս Անջելեսում բազմահազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի ագրեսիայի դեմ Ցուցարարները նաեւ դատապարտել են ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի լկտի և հանցավոր միջամտությունը: 09:57
«Կարմիր բերետներ 5165» կամավորական ջոկատի տղաները մեկնեցին Արցախ Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի հրամանատարությամբ: 09:38
Մամուլ. 90-ականների պատերազմի բովով անցած հրամանատարներ քննարկում են վիճակը Այս օրերին բոլորը Արցախում են : 09:23
Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն իր հյուսիսային սահմաններին. Խաթիբզադե Բախումների Կովկաս տեղափոխումը շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան Ղարաբաղյան հակամարտությունը 09:05
Մակրոնը զանգահարել է Պուտինին՝ քննարկելու իրավիճակը Ղարաբաղում Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: 08:45
Շփման գծում գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն. ՊԲ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Այդ մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: 08:31
Խոցել ենք թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ամբողջ առաջին արցախյան պատերազմում. նախագահ Արցախյան ճակատում անցած չորս օրում մեր կողմից խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ առաջին արցախյան պատերազմում: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: 07:41