30.11.2024
prev Նախորդ նորություն

Միխեիլ Սաակաշվիլիին զրկվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից

Քիչ առաջ ԵՊՀ գիտական խորհրդի նիստում միաձայն որոշում ընդունվեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին զրկել ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը որոշում էր կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով:  


«Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով` հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար»,- գրել է Հարությունյանը Facebook-ի իր էջում:


VERELQ-ը հիշեցնում է, որ Սահակաշվիլին հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը: