12.07.2025
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը այսուհետ դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը
prev Նախորդ նորություն

Զրկել Միխեիլ Սահակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. նախարարի առաջարկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով:  


«Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով` հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար»,- գրել է Հարությունյանը Facebook-ի իր էջում:


VERELQ-ը հիշեցնում է, որ Սահակաշվիլին հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը:


 

Հայաստանում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ. ԱՆ
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ