Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 13-ի. 100-ի ավելի մարդ է մեկուսացվել Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 23:04
Հայաստանը և Վրաստանը ժամանակավորապես կասեցնում են երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա: 21:11
Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը Մարտի 9-ից 13-ը հերթական այցով Հայաստանում էր ՀՀ ռազմական կրթության ոլորտի կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի խորհրդատվական խումբը: 20:15
Ոստիկանությունը բացահայտել է ապօրինություններ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բժշկական կենտրոնի տնօրենը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առանց սահմանված կարգի մրցույթ հայտարարելու 2014 և 2016 թվականներին իր հետ փոխկապակցված անձանց պատկանող ընկերության հետ կնքել է լվացքի, արդուկման և ախտահանման ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր։ 19:31
ՊՆ պատվիրակությունը մասնակցում է «Կովկաս-2020» զորավարժության շտաբային բանակցություններին Մարտի 13-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, դասընթացի քննական հանձնաժողովի նախագահ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան սպաներ, դասընթացի ուսումնառողները, ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, հյուրեր: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը: 19:03
Կիրակի Հռոմից ՀՀ վերադարձած քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում Թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: 18:52
Բակո Սահակյանը ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով Նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է կանխարգելիչ միջոցառումների շարունակական անցկացման եւ հանրապետությունում համաճարակային իրավիճակի նկատմամբ մշտական վերահսկողության կարեւորության վրա: 18:36
Նախագահը Բրազիլիայում նոր դեսպան է նշանակել Բրազիլիայում և Կոլումբիայում ՀՀ դեսպան է նշանակվել Արման Հակոբյանը: 18:20
«Նորք» ինֆեկցիոնը կսպասարկի միայն կորոնավիրուսի կասկածով և հաստատված պացիենտներին. ԱՆ Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ: 17:56
Վրաստանը կարող է փակել Ռուսաստանի հետ սահմանը՞ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է փակեն Վերին Լարսի անցակետը, որը կապում է Վրաստանն ու Ռուսաստանը։ 17:52
Պեկին ժամանող ուղևորները դասակարգվում են. Չինաստանում ՀՀ դեսպանություն Ыստ ժամանման երկրի՝ առավել բարձր ռիսկային գոտի համարվող երկրներից (Իրան, Իտալիա, Ճապոնիա, Կորեա) ժամանողներ և ցածր ռիսկային գոտի համարվող երկրներից (ցանկը փոփոխվում է ժամ առ ժամ) ժամանողներ։ 16:47
Կորոնավիրուսը՝ «թեսթ-դրայվ» Փաշինյանի և պետական համակարգի համար Կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհով մեկ ու ՀՀ-ն անմասն չի մնացել այդ վիրուսի տարածումից: 16:45
Վարակակիրների քանակը կարող է գերազանցել երկրի առողջապահական հնարավորությունները «Տնտեսություն և արժեքներ» կենտրոնը Ֆեյսբուքի իր էջում նշում է, որ եթե խիստ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկվեն, ապա կորոնավիրուս կրողների քանակը կարող է գերազանցել երկրի առողջապահական հնարավորությունները։ 16:01
Փորձագետ. Էրդողանը ցանկանում է կառուցել «Կարմիր խալիֆայություն» Էրդողանը ցանկանում է կառուցել «Կարմիր խալիֆայություն»: Սիրիա թուրքական զորքեր մտցնելիս նա հենց այդ նպատակն էր հետապնդում: Քանի Էրդողանն իշխանության է Թուրքիայում՝նա դուրս չի բերի թուրքական զորքերը Սիրիայից: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Ժիլինը: 15:31
Հայաստանում կա կորոնավիրուսի 8 հաստատված դեպք․ Արսեն Թորոսյան (տեսանյութ) Այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 8 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 15:22
Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը. ԱԳՆ Հարևան Վրաստանի և Իրանի հետ սերտ համակարգմամբ: 15:20
Նախագահն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: 15:14
Կորոնավիրուսով վարակված քաղաքացիները իրենց լավ են զգում. Արսեն Թորոսյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների ընթացքը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: 15:00
Էդմոն Մարուքյանն առաջարկում է քննարկել վարկերի վճարման ժամանակավորապես կասեցման հարցը Մարուքյանն առաջարկում է առնվազն 3 ամիս ժամկետով իրականացնել այս առաջարկությունը: 14:22
ՀՖՖ-ն հետաձգում է բոլոր մրցաշաշերը Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալն և դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով 14:14
Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված խուճապ պարենային խանութներում չկա Երկու օր է քաղաքացիները մեծ ծավալի գնումներ են արել: Որևէ ապրանքի մասով դեֆիցիտ չկա: 13:56
Իրանի ԱԳՆ. Թրամփը պետք է վերանայի ԱՄՆ-ի պահվածքը տարածաշրջանում Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ Թրամփը պետք է մանրակրկիտ վերլուծի իր ուժերի պահվածքն ու ներկայությունը տարածաշրջանում՝չփաստարկված մեղադրանքներ հնչեցնելուց առաջ: 13:40
Փոքր երեխա ունեցող պատգամավորներին թույլատրել են բացակայել. Միրզոյան Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու գործում կարևոր է յուրաքանչյուրիս մասնակցությունը։ 13:32
Հռոմից Երևան ժամանողների համար օդանավակայանում ամեն ինչ տարանջատված է լինելու. Ռևազյան Մարտի 15-ին չարթերային թռիչքով Հռոմից Երևան ժամանողների համար օդանավակայանում ամեն ինչ տարանջատված է լինելու, որպեսզի նրանք չշփվեն այլ ուղևորների հետ: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, կառավարությունում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ խորհրդակցությունից հետո հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։ 13:19
Գործադիրի աշխատանքը փոխելու վերաբերյալ քննարկում կա, համատարած որոշում չկա․ Արշակյան Կառավարության գերատեսչությունների աշխատանքի ռեժիմն առցանց դարձնելու վերաբերյալ քննարկում եղել է, բայց համատարած որոշում չկա։ 13:12
Հայաստան-Վատիկան միջպետական հարաբերությունները շարունակում են ներդաշնակ զարգանալ. նախագահ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմի Սրբազան քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։ 12:52
Մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի. վարչապետ Այսօր սպասում ենք լավ նորությունների. այսօր կհետազոտվեն Ծաղկաձորում մարտի 1-ին մեկուսացված մեր հայրենակիցները և մեծ է հավանականությունը, որ նրանց հետ կուղարկենք իրենց տներով: 12:34
Իդլիբում մինի-պատերազմը կարող էր բերել Թուրքիա-ՌԴ բախման Թուրքիան և ՌԴ-ն կարողացել են խուսափել լայնածավալ պատերազմից, չնայած Անկարան հզոր հարձակում էր նախաձեռնել սիրիական զորքերի դեմ, որոնց աջակցում էր Մոսկվան: Այդ մասին հղում անելով Business Insider-ին հայտնում է inosmi.ru կայքը: 12:17
Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանի խաղաղությունը և անվտանգությունը. ԱԳՆ Ադրբեջանի նախագահը նորանշանակ խորհրդարանի բացման նիստին հանդես է եկել ընդարձակ ելույթով, որում հերթական անգամ տեղ են գտել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ատելության խոսքի հստակ դրսևորումներ: 12:06
Էդուարդ Մարտիրոսյանը Գոհար Վարդանյանի Պատվո շքանշանը փոխանցեց հետախույզի զարմուհուն Վարդանյանների հարազատները հետմահու պարգևատրած Պատվո շքանշանը ի պահ տվեցին ՀՀ ազգային անվտանգության մարմինների թանգարանին: 11:19
Վրաստանի ԱԳՆ. Շարունակվում են Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման աշխատանքները «Վրաց-ադրբեջանական պետական սահմանի սահմանագծման գործընթացը դեռ շարունակվում է»: Այս մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 11:12
Մաթիաս Պլատցեկ. ԵՄ-ն պետք է ՌԴ-ին վերաբերվի, որպես հավասարազոր գործընկերոջ Մենք պետք է դիվանագիտական վակուումը լցնենք նոր կյանքով, ՌԴ-ին մոտենանք առանց պատրանքների և դա ավելի լավ է անել այսօր, քան վաղը: ՌԴ-ին չպետք է ծնկի բերել և Մոսկվան չպետք է հավատարմության երդում տա: Այդ մասին հայտարարել է Գերմանա-ռուսական ֆորումի ղեկավար Մաթիաս Պլատցեկը: 10:49
Քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է Քրեակատարողական հիմնարկներում խուճապի հիմքեր չկան: 10:41
Ռազմական փորձագետ. Անկարան կարող է սկսել գործողություններ «Ջեբհատ ան-Նուսրայի» դեմ Թուրքիան հաստատել է իր մտադրությունների լրջությունը: Նրա հսկողության տակ գտնվող խմբավորումները դադարեցրել են հարձակումները: Իսկ կհաջողվի արդյոք հաղթել ծայրահեղականներին՝դա արդեն հարց է: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը: 10:27
Հրդեհ «Սայաթ-Նովա» սուպերմարկետում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ Մարտի 13-ին, ժամը 00։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում գտնվող «Սայաթ-Նովա» սուպերմարկետից ծուխ է նկատվում: 10:14
Հանրապետության հրապարակի մի հատվածում կթույլատրվի տուրիստական ավտոբուսների կայանումը Հանրապետության հրապարակի ՝ Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմացի հատվածում այսուհետ թույլատրվելու է տուրիստական ծառայություններ մատուցող ավտոբուսների և միկրոավտոբուսների կայանումը, այլ տրանսպորտային միջոցների վարորդներին արգելվելու է մեքենան կայանել հիշյալ հատվածում: 10:10
Մամուլ. Կորոնավիրուսը «փրկեց» Վանեցյանին ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը պատրաստվում էր ապրիլին իր կողմից ստեղծվելիք կուսակցության համագումար կազմակերպել, այն էլ՝ շատ մեծ և շատ ճոխ: 09:28
Սիրիայում ՀՀ դեսպանությունը կսահմանափակի քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը: 09:24
Կորոնավիրուսը ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից է բերվել Չինաստան. ԱԳՆ Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 135 հազարը, ավելի քան 5000 մարդ մահացել է: 08:57