8.06.2025
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի. ԱՆ
prev Նախորդ նորություն

«Նորք» ինֆեկցիոնը կսպասարկի միայն կորոնավիրուսի կասկածով և հաստատված պացիենտներին. ԱՆ

Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին: Այս մասին ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:


«Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ:


Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը:


Նշենք, որ այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 8 դեպք», - ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:


 

ՊՆ պատվիրակությունը մասնակցում է «Կովկաս-2020» զորավարժության շտաբային բանակցություններին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին