20.04.2025
ՊՆ պատվիրակությունը մասնակցում է «Կովկաս-2020» զորավարժության շտաբային բանակցություններին
prev Նախորդ նորություն

Բակո Սահակյանը ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքները:

Նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է կանխարգելիչ միջոցառումների շարունակական անցկացման եւ հանրապետությունում համաճարակային իրավիճակի նկատմամբ մշտական վերահսկողության կարեւորության վրա:

Երկրի ղեկավարն ընդգծել է նաեւ համապատասխան պետական մարմինների կողմից ընթացիկ իրավիճակի եւ վարակի մասին բնակչությանը պարբերաբար իրազեկելու անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կիրակի Հռոմից ՀՀ վերադարձած քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար