24.11.2024
Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը
prev Նախորդ նորություն

Հայաստանը և Վրաստանը ժամանակավորապես կասեցնում են երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:


«Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:


Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:


Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:


Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»,- գրել է փոխվարչապետը Facebook-ի իր էջում։