ՀՅԴ երիտասարդները դադարեցնում են նստացույցը և հրավիրում նախարարին հրապարակային քննարկման
ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ 15 օր նստացույց անող ՀՅԴ երիտասարդական միության անդամները դադարեցնում են նստացույցը և հրավիրում նախարար Արայիկ Հարությունյանին հրապարակային քննարկման։ Այս մասին նրանք հայտարարեցին այսօր՝ նոյեմբերի 22–ին, նախարարության առջև հրավիրած ասուլիսին։
21:25