16.10.2025
Վլադիմիր Պուտինը հանդիպում կանցկացնի Մեհրիբան Ալիևայի հետ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցի փախստականները իրավունք ունեն վերադառնալ Ղարաբաղ. Ռուսաստանի ԱԳՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլանը պետք է ենթադրի բոլոր փախստականների և ներքին վերաբնակների վերադարձը իրենց նախկին բնակության վայրեր:


Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ադրբեջանցի փախստականների և հարկադրաբար տեղահանվածների մասնակցությունը բանակցային գործընթացին, ինչպես նաև նրանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ:


«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հայտարարություններում բազմիցս նշվել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլանը պետք է ենթադրի բոլոր փախստականների և ներքին վերաբնակների վերադարձը իրենց նախկին բնակության վայրեր», - հայտարարել է Մարիա Զախարովան:

Նվազել է Թուրքիայից Ադրբեջան ռազմական արտադրանքի արտահանումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան