25.11.2024
«Անհիմն և անվավեր». Իրանի դեսպանության կոշտ արձագանքն ԱՄՆ դեսպանի հայտարարությանը
prev Նախորդ նորություն

ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ

Համացանցում 2019 թվականի նոյեմբերի 21-ին տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում:


Խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:


Հիշեցնենք, ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են առերևույթ ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք կորզում: