27.11.2024
Նվազել է Թուրքիայից Ադրբեջան ռազմական արտադրանքի արտահանումը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 25%-ով. Ջաբբարով

Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայել Ջաբբարովը Մոսկվայում հանդիպել է՝ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ:


Հանդիպմանն ընդգծվել է, որ 2019 թ. հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 25 տոկոսով և կազմել 2,2 միլիարդ դոլար: Նշվել է, որ արդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության կարևոր ոլորտներից մեկը հանդիսանում է ավտոմոբիլային և մեքենաշինության ոլորտը: Կողմերը քննարկել են՝ ավիացիոն արդյունաբերության, նավաշինության, գյուղատնտեսության, դեղագործության և այլ ոլորտներում համագործակցության հարցերը:


Միքայել Ջաբբարովը հանդիպել է նաև՝ Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևի հետ: Նա հյուրին տեղեկացրել է՝ Ռուսաստանում ծառայության գործունեության ուղղությունների և կատարված աշխատանքների մասին: Արտեմեևը ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է համագործակցել Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ՝ հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում: