Վերադարձել է հայ խաղաղապահների հերթական զորախումբը Պատվով կատարելով իր առաքելությունը զորախումբը վերադարձել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունից: 21:45
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։ 19:26
Միլիոնների վնաս. բացահայտվել է Ավշարում ապօրինի հանքարդյունաբերության դեպք Ոստիկանությունը այսօր հաղորդում է, որ բացահայտել է Ավշարում ապօրինի հանքարդյունաբերության դեպք, որի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 95 միլիոն 797 հազար դրամի վնաս: 19:19
Հայտնաբերվել է պետությանը պատճառված շուրջ 36.7 մլրդ դրամի վնաս. հարուցվել է 136 քրգործ 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում տարբեր ոլորտներում իրականացվել է պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ 440 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 454 խախտում: 17:31
ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական նիստն անցկացվելու է ՀՀ-ում. վարչապետը որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու մասին որոշում է ստորագրել. 17:23
Աշխարհը պետք է միավորվի Իրանի դեմ ի շահ միջուկային անվտանգության. Իսրայել Կաց Պատմությունը ցույց է տալիս, որ զիջումները բռնակալներին հանգեցնում են բռնության, այլ ոչ թե խաղաղության: Աշխարհը պետք է միավորվի Իրանի դեմ ի շահ միջուկային անվտանգության՝ այդ պետության կողմից տարածաշրջանային եւ գլոբալ ահաբեկչության օժանդակության պատճառով: 16:56
Շնորհավորում եմ Արցախի հերոսական ժողովրդին ՏԻՄ ընտրություններ անցկացնելու առիթով. Փաշինյան Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 16:50
Ի՞նչ են քննարկել կառավարությունում Ամուլսարի ծրագրի մասին. հրապարակվել է տեսագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է սեպտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկման տեսագրությունը: 16:40
Ուղիղ արտասահմանյան ներդրումների ծավալը Վրաստանում երկրորդ եռամսյակում նվազել է 53,7% Նվազեցման հիմնական պատճառներից մեկը գազատարի կառուցման նախագծի ավարտն է, ոչ ռեզիդենտ ուղիղ ներդրողի հանդեպ պարտավորությունների նվազեցումը (պարտքերի մարումը) և վերաներդրման չափի նվազումը: 16:29
Ուզբեկստանն ու Թուրքիան ընդլայնելու են փոխադրումները Չինաստանի հետ Ադրբեջանի տարածքով Կողմերը պայմանավորվել են ընդլայնել մուլտիմոդալ փոխադրումները Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Թուրքմենստան-Ուզբեկստան-Ղրղզստան-Չինաստան ուղղությամբ: 16:17
Դամասկոսը դատապարտել է թուրք-ամերիկյան ուժերի կողմից Սիրիայում իրականացված պարեկությունը Սիրիայի հյուսիսարևելյան սահմանին իրականացված թուրք-ամերիկյան համատեղ պարեկությունը երկրի ինքնավարության բացահայտ խախտում է: 15:28
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին կվերադառնա քաղաքականություն Մերաբիշվիլին պետք է ազատ արձակվի 2020 թվականի փետրվարին: 15:11
Փորձագետ. Գախարիան Իվանիշվիլիի լավագույն կադրն է Վրաստանի նորացված կառավարության կազմը խոսում է այն մասին, որ Իվանիշվիլին այլևս կադրեր չունի: 14:51
Անչափահասին ԻՊ գործունեության մեջ ներգրավելու համար ՀՀ քաղաքացին դատապարտվել է ազատազրկման 2019 թվականի հունիսին դատարանը Գրիգորյանի համար վերջնական պատիժ է սահմանել 14 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի գաղութում: 14:37
Ո՞վ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում զանգվածային անկարգություններ հրահրելու հեղինակը Օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վերը նշված անկարգություններն ուղղորդված են եղել Նուբարաշենի բանտին հարակից տարածքում հավաքված մի խումբ անձանց, այդ թվում՝ «Կոկոյի» կողմից։ 14:18
ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան. դատախազություն ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը խնդրահարույց է համարել այնքանով, որքանով այն չի նախատեսում քրեական գործի վարույթը կարճելու հիմք այն դեպքում, երբ կպարզվի, որ անձն օգտվում է գործառութային անձեռմխելիությունից և այն չի հաղթահարվել: 14:00
ԲՀԿ-ն առաջարկում է քրեականացնել ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը. ԱԺ-ն դեմ է Սակայն Գևորգ Պետրոսյանի բոցաշունչ ելույթը չստիպեց պատգամավորներին կողմ քվեարկել՝ նախագիծը չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։ 13:50
Փորձագետ. Էրդողանը կառուցում է գերտերություն «Նոր Թուրքիա» Էրդողանը կառուցում է Նոր Թուրքիա, որը պետք է լինի անկախ և գերտերության հատկանիշներով: Դրա համար Անկարային անհրաժեշտ է միջուկային զենք: 13:43
ՌԴ ռազմաբազայի աջակցությամբ Սադունց գյուղում շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ Արագածոտնի մարզի եզդիական համայնքների հետ ՀՀ ՊՆ և հրամկազմի կողմից պարբերաբար անցկացվող հանդիպումների և արդյունավետ համագործակցության շրջանակում Սադունց գյուղի համար կառուցվել և շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ: 13:30
Իրանը պետք է վերադառնա միջուկային պարտավորությունների կատարմանը. Մաաս Մենք ցանկանում ենք, որ Իրանը վերադառնա ԳՀՀԾ-ի լիակատար կատարմանը 13:23
Սինգապուրի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առեւտրային գոտի ստեղծելու մասին համաձայնագիր կկնքվի Սինգապուրն ու ԵԱՏՄ-ն մտադիր են ազատ առեւտրային գոտի ստեղծելու մասին համաձայնագիր կնքել հոկտեմբերի 1-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ: 12:57
Սփյուռքը ներկայացված կլինի ՀՀ-ում, կստեղծվի հատուկ մարմին. Զարեհ Սինանյան Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների (ВДНХ) տարածքում գործող հայկական «Արմենիա» տաղավարում հանդիպեց Մոսկվայի և ՌԴ տարբեր քաղաքներից ժամանած երիտասարդ հայ գործարարների և հայ համայնքի մի շարք ակտիվ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: 12:51
«Գազպրոմբանկը» ծրագրում է Ադրբեջանում նոր նախագծեր իրականացնել Բանկից հայտնել են, որ Ադրբեջանում ֆինանսավորման առաջնահերթ ուղղություններն են նավթագազային և նավթաքիմիական ոլորտները: 12:31
Կառավարությունը 100 կմ հեռու է տնտեսական հեղափոխությունից. Ծառուկյան Կառավարության ներկայացրած տնտեսական ծրագրով հնարավոր չէ իրականացնել տնտեսական հեղափոխություն: Այս մասին սեպտեմբերի 9-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: 12:26
Արա Գևորգյանը «Դու պիտի ճախրես» համերգին ներկայացրեց «Մեր Շառլ» երգը Երեկոյի ժամանակ հնչեց նաև Արա Գևորգյանի՝ «Մեր Շառլ» երգը, որը կոմպոզիտորը գրել էր Ազնավուրի մահվանից հետո: Ի դեպ, համերգին ներկա էր նաև լեգենդար երգչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: 12:13
Թուրքիայի տնտեսությունն ունի բազմաթիվ ստորջրյա խութեր Արտաքին պարտքը հասնում է 334 միլիարդ դոլարի և հարց է ծագում, թե ինչպես է Անկարան փակելու այդ պարտքը: 12:05
Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում չունենք. Փաշինյան Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։ Բայց մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները: 12:03
Նոր բացահայտում ՊԵԿ-ում. աշխատակիցները խոշոր չափի կաշառք են ստացել. ԱԱԾ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան անձի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք: 11:51
Ադրբեջանը Ուկրաինա արտահանել է 229 մլն դոլարի նավթ 2019 թվականի հունվար-օգոստոսին Ուկրաինան նավթի և նավթի հումքի ներկրումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատել է 7,7%-ով՝ մինչ 482,155 հազար տոննայի: 11:35
Մեծ ոգևորություն ապրեցի՝ դիտելով ֆիլմը. Աննա Հակոբյանը՝ «Ես մենակ չեմ» ֆիլմի մասին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կիսվել է իր տապավորություններով Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմի պրեմիերայի մասին: 11:31
Քաջարան-Մեղրի ճանապարհը փակ կլինի ծանրաքարշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Կատարվում են շինարարական աշխատանքներ: 11:22
Դեսպան. ՀԳՄ-ն ընդլայնում է Եվրոպայի գազային շուկայի հեռանկարները Հունաստանը աջակցում է էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացմանը: 11:10
Իրանյան միջուկային համաձայնագիրը միակողմանի շարժումների համար ուղի չէ. Սալեխի ԵՄ-ն չի կատարել իր խոստումները: 10:52
Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը հայտարարել է, որ իր իրերում ռումբ կա. նա մեկուսացվել է Ուղևորը հանձնվել է Զվարթնոց օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, կատարվում է քննություն: 10:41
Դավիթ Սարգսյանն ընտրվեց Ստեփանակերտի քաղաքապետ Արցախի 228 համայնքներում երեկ անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 10:39
Թուրքիան խնդրել է չեղարկել առեւտրային արգելապատնեշը Վաշինգտոնն ու Անկարան հավակնոտ նպատակ են սահմանել՝ չորս անգամ մեծացնել առեւտրի ծավալները տարեկան մինչեւ 100 մլրդ դոլարի չափով: 10:32
Ո՞ր արժույթով է պահում իր գումարը Հայաստանի վարչապետը Հայաստանցիների մեծամասնությունը, 51.4 տոկոսը նախընտրում են իրենց ունեցած գումարը բանկերում պահել դրամով: 10:07
Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի՝ Անկախության տոնը նշելու. Փաշինյան Կառավարության աշխատակազմը խոստանում է անմոռանալի միջոցառում, իսկ նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ կարող են այդ խոստումն ի կատար ածել: 09:35
«Գազպրոմ Արմենիա»-ն վաճառում է «Տրանսգազ» ընկերության գույքը. կառավարությունը դեմ չէ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊ ընկերությունը 09:14
ՌԴ-ն չեղարկել է ՀՀ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը 2008 թվականին Երևանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է կայացվել չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում: 09:07