Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են նվազեցնել լարվածությունը և օպերատիվ կապ ստեղծել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեից վերադառնալուց հետո որոշակի մանրամասներ է ներկայացրել ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ հետ քննարկումների մասին: 22:59
Գեներալ Հաթամի.«Իրանի ժողովուրդը երբեք չի ընկրկելու ԱՄՆ-ի առջև» ԱՄՆ ուղեղային կենտրոնը և Սիոնիստական ռեժիմը փորձում են Իրանի ժողովրդի դեմ ճնշում գործադրելով և նրան ահաբեկելով, հեռացնել ասպարեզից, բայց նրանց երբեք դա չի հաջողվ: 17:03
Ալեքսանդր Ռառ. Գերմանիայի համար Թուրքիան կարևոր ռազմավարական դաշնակից է Թուրքիայի ու Գերմանիայի միջև առկա են բազմաթիվ խնդիրներ ու Էրդողան-Մերկել հանդիպումը միտված են առկա խնդիրների լուծմանը: 17:00
ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու հարցում Վրաստանը վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը. Բախտաձե Վրաստանը վայելում է Սպիտակ տան, պետքարտուրության, Կոնգրեսի և ԱՄՆ փորձագիտական հանրության լիարժեք աջակցությունը՝ բարեփոխումներ անցկացնելու և ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու երկրի ցանկության հարցում: 16:50
ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն Հայաստան–ԵԱՏՄ և Հայաստան-Եվրամիություն միաժամանակյա համատեղ գործակցության նոր մշակույթ է ձևավորում Հայաստանը, ինչը կարող է շահեկան լինել նաև Ռուսաստանի համար: 16:27
Բաքվում ակցիայի մասնակիցներին թույլատրվել է հնչեցնել միայն Ղարաբաղի վերաբերյալ կարգախոսներ Ադրբեջանում մի շարք քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ վաղը ակցիա կանցկացնեն. Բաքվի իշխանությունները տվել են իրենց թույլտվությունը: 15:45
Գյանջայում ահաբեկչության առնչությամբ 77 մարդ քրեական պատասխանատվության է կանչվել Նրանք կալանավորվել են, 11 մարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հետախուզման մեջ գտնվող անձանցից երկուսը ձերբակալվել են և փոխանցվել երկրին: 15:39
ՌԴ-Ադրբեջան. Մոսկվան բալանսավորում է թուրք-ադրբեջանական տանդեմի կապերը ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների հիմքում ընկած են տնտեսական շահերը 15:36
Էրդողան. Թուրքիան կարող է ցանկացած երկրից զենք գնել Թուրքիան կարող է նույնիսկ ցանկացած երկրի հետ համատեղ զենք արտադրել, այդ թվում` ՌԴ–ի ու Չինաստանի: 15:29
Դուշանբեում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների օրակարգին, ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: 15:17
ԱՄՆ-ն Սիրիայում կմնա, քանի դեռ Իրանն իր ներկայությունն այնտեղ պահպանում է Սիրիայում ամերիկացի զինվորականների ներկայությունն առաջին հերթին կապված է «Իսլամական պետության» վերջնական ջախջախման առաքելության հետ: 15:04
Արտահերթ ԱԺ ընտրություններ․ ՔՊ-ն սպառնում է ժողովորդ հանել փողոց, ՀՀԿ-ն՝ դժգոհում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բացասական է գնահատել «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարությունն այն մասին, որ հնարավոր է կրկին մարդկանց փողոց դուրս բերել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ 14:52
Պուտինը չի քննարկել Փաշինյանի հետ ՀՀ կատարվելիք այցի հեռանկարները. Պեսկով «Նա կարճ զրույց է ունեցել Փաշինյանի հետ, հենց նոր: Պուտինը չի քննարկել Հայաստան կատարվելիք իր այցի հեռանկարները, խոսել են այլ՝ օպերատիվ, առկա գործերի մասին»: 14:52
Դուշանբեում իմ ու Ադրբեջանի նախագահ Ալիեւի միջեւ տեղի ունեցավ խոսակցություն. Փաշինյան Դուշանբեում իմ ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ տեղի ունեցավ խոսակցություն: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 14:28
Forbes. Սամվել Կարապետյանի «Տաշիրը» ՌԴ խոշորագույն մասնավոր ընկերություններից է Հայտնի ռուսաստանաբնակ գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն ընդգրկվել է Forbes-ի 2018 թվականի «ՌԴ 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների» վարկանիշում: 13:38
Հորդանանը պատրաստվում է բացել Սիրիայի հետ սահմանը Ներկայումս կողմերը տեխնիկական հարցերն են քննարկում: 13:02
ԱՊՀ նախագահությունը փոխանցվեց Թուրքմենստանին ԱՊՀ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում` 2019 թվականի հոկտեմբերի 11-ին: 12:51
Իսրայելը գաղտնի միջուկային զենք է մշակում. Իրանի ԱԳՆ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտնել է, որ Թեհրանում գաղտնի ատոմային պահեստ գոյույթուն ունի: 12:24
ՄԻՊ-ը դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով հիմնավորել Սարի թաղի գործի կասեցումը Դիմել է՝ որոշման հիմնավորվածությունը պարզելու, օրինականությունը ստուգելու և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցով: 12:17
Edison Research. Վրաստանի նախագահ ընտրելու համար կարող է երկրորդ փուլ պահանջվել Վրաստանի նախագահ ընտրելու համար կարող է երկրորդ փուլ պահանջվել: «Edison Research» միջազգային կազմակերպությունը «Ռուսթավի 2»-ի պատվերով մասշտաբային սոցիոլոգիական հետազոտություն է իրականացրել: 11:59
Վրաստանի վարչապետը խոսել է ՄԱԿ–ի բարեփոխման անհրաժեշտության մասին Ցավոք պարզվեց, որ ՄԱԿ–ը պատրաստ չէ ժամանակակից աշխարհի առաջ ծառացած մարտահրավերները լուծելուն։ 11:53
Թուրքիայի տնտեսական վստահության ինդեքսն ընկել է 15,4 տոկոսով Թուրքիայի տնտեսական վստահության ինդեքսը սեպտեմբերին ընկել է 15,4 տոկոսով՝ 83,9 նիշից հասնելով 7,1-ի: 11:30
ՌԴ-ն հույս ունի, որ Յուրի Խաչատուրովի փոխարինումը չի ազդի ՀԱՊԿ գործունեության վրա «Ռուսական կողմը, ինչպես և մյուս անդամ-պետությունները, հետաքրքրված են, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը նվազագույնս անդրադառնա կազմակերպության արդյունավետության և բնականոն գործունեության վրա», - ասել է ՌԴ փոխարտգործնախարարը: 11:19
Ադրբեջանում ռուսական ուղղաթիռների սպասարկման կենտրոն է բացվել Դա ռուսական Ռոստեխ կորպորացիայի մաս կազմող«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի և ադրբեջանական Silk Way Helicopter Services-ի համատեղ կենտրոնն է: 11:07
Փորձագետ. Էրդողանը դեռ կփոշմանի Գերմանիայի հասցեին վատ արտահայտվելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա այցի ժամանակ պետք է պատրաստվի սառն ընդունելության: 11:04
Փաշինյանի հետ բանակցությունների պատրաստ ենք, ԱԺ-ի լուծարումը խայտառակություն է. Սահակյան Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովի լուծարման վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուծարման նախաձեռնությունը սխալ է որակում: Այս մասին ՀՀԿ-ի ԳՄ նիստից հետո հայտաարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: 11:01
ՄԽ-ն զգուշացրել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-ներին առաջնագծում իրավիճակը սրելու վտանգի մասին Համանախագահները ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը կպահանջի փոխզիջումներ բոլոր կողմերից: 09:43
Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում հանդիպում է ունեցել Էմոմալի Ռահմոնի հետ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն միավորումների շրջանակում հետագա համագործակցությանը: 09:20
Մամուլ. Արթուր Վանեցյանն իր ընտանիքը, երեխաներին երկրից դուրս է հանել Պաշտոնյան նաև նեղ շրջապատում դժգոհել է, որ շատ դժվար գործ է ստանձնել, ինչը կարող է իր և իր մերձավորներին լուրջ գլխացավանք պատճառել: 09:13