Աղքատությունը Հայաստանում. երկրի տաս բնակչից մոտ երեքն աղքատ է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8%։ Սա նշանակում է, որ երկրի տաս բնակչից մոտ երեքն ամսական 41 698 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել: 2014թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է միայն 0.2 տոկոսային կետով: 21:21
ՀՀ ճանապարհների 600 կմ-ը հրատապ հիմնանորոգման կարիք ունի. ինչպե՞ս լուծել խնդիրը 7400 կմ ճանապարհային ցանցից 3600 կմ-ը գտնվում է նախարարության սպասարկման տիրույթում, իսկ 3800 կմ-ը՝ մարզերի: Ճանապարհային ցանցի մոտ 20 տոկոսը՝ 1400 կմ-ը, գտնվում է լավ վիճակում: 20:13
Ադրբեջանի զինված ուժերը վաղվանից լայնածավալ զորավարժություններ են սկսելու Զորավարժությունների նպատակն է ստուգել զինված ուժերի մարտունակությունը եւ մարտական իրական իրավիճակին մոտ պայմաններում զորքերի կառավարումը: 17:42
Հարցում. ՀՀ-ն աշխարհի ամենահավատացյալ բնակչությամբ երկրների հնգյակում է Առաջատարը Թաիլանդն է, որի բնակիչների 98%-ն է իրեն հավատացյալ համարում: Հաջորդը Նիգերիան է՝ 97%: 17:26
Երգչուհի Շերը կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը Սակայն միևնույն ժամանակ նա չի սպասում, որ Դոնալդ Թրամփը կճանաչի: 16:53
Կաթողիկոսը հաստատել է. ՀՀ, ՌԴ և Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդները կհանդիպեն Հանդիպման ժամկետները դեռ հստակ չեն. հանդիպման թվականի և օրակարգի ձևավորման ուղղությամբ կողմերի միջև աշխատանքներ են տարվում: 16:45
Բլոգեր Լապշինը սրտի խնդիրներով տեղափոխվել է մեկուսարանի հիվանդասենյակ Կնոջ խոսքով՝ նախկինում նա սրտի հետ խնդիրներ չի ունեցել: 15:41
Թուրքիան ԵՄ-ից վիզայի ազատականացում է պահանջում՝ որպես միգրացիոն համաձայնագրի պայման Ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեից հետո Անկարան ԵՄ-ին այդ հարցով առաջարկներ կներկայացնի: 15:38
Նախարար. ՀՀ-ում այս տարի 850 մլն դոլարին համարժեք ներդրում կկատարվի Դրանց ֆինանսական աղբյուրներն ու իրականացնողերը հստակ են, իսկ ներդրումներն արդեն իրականացվում են: 15:27
ՀՀԿ-ն Տեր-Պետրոսյանին հրավիրում է դասավանդելու իր քաղաքական դպրոցում Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրում է դասավանդելու ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ 15:23
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Նախագահը կմասնակցի ԵԱՏՄ խորհրդի նիստին և ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: 14:31
Սատանովսկի. Ամերիկյան կոալիցիայի նպատակն է տապալել Ասադին Պետք է տապալել Ասադին. դա է ամերիկյան կոալիցիայի գլխավոր նպատակը ու դրա համար կարող է օգտագործվել ցանկացած պատրվակ։ 14:29
ԳԴ. Ածուխ մատակարարող ընկերությունը ՊՆ-ին կեղծ փաստաթղթեր է ներկայացրել Հարուցվել է քրեական գործ: 14:14
ԵԱՀԿ. Թուրքիայում ահաբեկում են Էրդողանի լիազորությունների ընդլայնման հակառակորդներին Խորհրդարանական հանրապետությունից նախագահականին անցում ենթադրող սահմանադրական փոփոխությունների հակառակորդների համար բարդ է լիարժեք քարոզարշավ վարելը: 14:13
Ի՞նչ նպատակով է Իրանի քաղաքական ղեկավարությունը «հիշել» թաթերին ու թալիշներին Նրանք սկսում են ստանձնել «թյուրքականության» դեմ պատվարի դերակատարություն: 13:41
Փորձագետ. ՌԴ համար Էրդողանը շատ անհարմար ու անկանխատեսելի գործընկեր է Եթե թուրքական հասարակությունը հավանության արժանացնի 18 կետերից բաղկացած փոփոխությունների փաթեթը, ապա Էրդողանը կվերածվի խորհրդարանի կողմից մի փոքր սահմանափակված սուլթանի։ 12:25
Վարչապետը հանձնարարեց ստեղծել «սպեցնազ» և ոռոգման համակարգում «գմփոց ռեֆորմ» անել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ապրիլի 13-ի նիստին անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին: Նա խոսեց գյուղմթերքի ներկրումը տեղականով փոխարինելու անհրաժեշտության մասին եւ գյուղատնտեսութայն նախարարությանը հանձնարարեց հողերի ոռոգման ոլորտում իրականացնել «գմփոց ռեֆորմ»: 12:03
Արևելագետ. Ահմադինեժադը շանսեր ունի ընտրվելու Իրանի նախագահ Բայց անկախ այն հանգամանքից, թե ով է ընտրվել նախագահ, կտրուկ փոփոխություններ չեն լինում։ 11:41
Փորձագետները Վրաստանի որոշման մասին հրաժարվել ՌԴ–ի գազից. Մոսկվան կորուստներ չի կրի Վրաստանին անհրաժեշտ են ռուսական առաքումները պիկային շրջանում, որոնք անհրաժեշտ կլինեն, եթե 2017 աշունն ու ձմեռը ցուրտ լինեն։ 11:30
NYT․ ՌԴ-ի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման փոփոխությունը աշխարհաքաղաքական ցնցման է բերել Թրամփը Պուտինյան Ռուսաստանի հետ դիվանագիտական դիմակայության մեջ է, նրա աշխատակազմը Մոսկվային մեղադրում է Սիրիայում խաղաղ բնակիչների դեմ քիմիական հարձակումը քողարկելու փորձերի մեջ ու նրա պետքարտուղարը վերջնագրեր է դնում՝ «մենք կամ նրանք» ոճով։ 11:18
ԱՄՆ-ն $40 մլն կտրամադրի, եթե ՀՀ-ն ստանա փախստականների անվտանգ տարածք կարգավիճակ Նման նախաձեռնությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը եւ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը: 11:16
Բաքվում Շվեյցարիայի դեսպանը կոչ է արել կողմերին վերսկսել բանակցությունները Եվ ավելի արդյունավետ խաղաղ բանակցություններ վարել: 10:49
Մամուլ. Սիրիական ճգնաժամի խորացումը կշեղի գերտերությունների ուշադրությունը Ղարաբաղից «Ռուս-ամերիկյան ներկայիս լարվածությունը հաղթահարելու համար գերտերություններից լուրջ դիվանագիտական ջանքեր են պահանջվելու, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ այլ հակամարտությունների ուղղությամբ նրանց ուշադրության վրա»: 10:18
Ադրբեջանական զինուժը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց: 09:21
Թիլերսոնի բանակցությունները Մոսկվայում. Ասադի ապագայի հարցում պայմանավորվել չհաջողվեց Կողմերը նշել են, որ իրենք տարբեր մոտեցումներ ունեն Սիրայի նախագահ Բաշար Ասադի ապագայի եւ Իդլիբում քիմիական գազով թունավորման դեպքի վերաբերյալ: 09:21
ՌԴ-ը վետո է դրել ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի իրավիճակի շուրջ բանաձևի ընդունման վրա (տեսանյութ) Բանաձևն ԱԽ քննարկմանն էին ներկայացրել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն՝ առաջարկելով ՄԱԿ գլխավոր քարտուղարին օգնել հետաքննել Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական զենքով հարձակումը։ 09:18