9.06.2025
Արևելագետ. Ահմադինեժադը շանսեր ունի ընտրվելու Իրանի նախագահ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՌԴ համար Էրդողանը շատ անհարմար ու անկանխատեսելի գործընկեր է

ՌԴ–ի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ անհարմար ու անկանխատեսելի գործընկեր է և ինձ դուր չի գալիս, որ Էրդողանը դառնալու է Թուրքիայի առաջնորդը։ Այդ մասին Царьград–ի եթերում հայտարարել է միջազգային և գեոպոլիտիկ հարցերով փորձագետ Պավել Շիպիլինը։

Նա նշել է, որ Էրդողանը շատ պոպուլյար է թուրքական հասարակության պահպանողական թևի մոտ: Էրդողանը տարբեր քայլեր է ձեռնարկում, որպեսզի ամրապնդի սեփական հեղինակությունը։ Դա ոչ միայն ռազմական գործողություններն են Սիրիայում, այլ նաև տարբեր պոպուլիստական ու սադրիչ քայլերը։

Ապրիլի 16–ին Թուրքիայում տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Եթե թուրքական հասարակությունը հավանության արժանացնի 18 կետերից բաղկացած փոփոխությունների փաթեթը, ապա Էրդողանը կվերածվի խորհրդարանի կողմից մի փոքր սահմանափակված սուլթանի։

Նախագահը հնարավորություն կստանա նշանակել մեկ կամ մի քանի փոխնախագահների` վեզիրրների, նախարարների, արտակարգ դրություն հայտարարել և այլն։ Խորհրդարանի կազմը 550–ից հասնելու է 600–ի, իսկ խորհրդարանի լիազորությունները չորս տարուց դառնալու են հինգ տարի։

2019 թվականից հետո էլ Էրդողանը կպահպանի իր իշխանությունը։

Ադրբեջանի զինված ուժերը վաղվանից լայնածավալ զորավարժություններ են սկսելու
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին