Սատանովսկի. Ամերիկյան կոալիցիայի նպատակն է տապալել Ասադին
Պետք է տապալել Ասադին. դա է ամերիկյան կոալիցիայի գլխավոր նպատակը ու դրա համար կարող է օգտագործվել ցանկացած պատրվակ։ Սիրիական կառավարական ուժերի կողմից Իդլիբում զարինի արտադրության գործարանին հարվածը տեղավորվում է այդ պատրվակի մեջ։ Այդ մասին «Парламентская газета»–ի հետ զրույցում հայտարարել է Մերձավոր Արևելքի ինսիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
Նրա խոսքով, ամերիկացիները Մոսուլում առաջացրել են հումանիտար աղետ`այնտեղ հազարավոր զոհեր կան ու դա հայտնվել է մամուլում։
Ըստ նրա, միջազգային հանրությանը այդ իրադարձությունից շեղելու համար էլ ԱՄՆ–ը հարվածես սիրիացիներին։
Սատանովսկին նշել է, որ Դոնալդ Թրամփն ուղղակի արձագանքել է այն տեղեկատվությանը, որ Սիրիայում քիմիական հարձակում է տեղի ունեցել։ Փորձագետի խոսքով, ամբողջ մամուլը, եվրոպացի քաղաքական գործիչները պնդում էին, որ դա արել է Ասադը։ Թրամփն էլ դրան արձագանքել է արագ, կոշտ ու արդյունավետ։