19.03.2024
NYT․ ՌԴ-ի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման փոփոխությունը աշխարհաքաղաքական ցնցման է բերել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԵԱՀԿ. Թուրքիայում ահաբեկում են Էրդողանի լիազորությունների ընդլայնման հակառակորդներին

Թուրքիայում ահաբեկում են նախագահ Էրդողանի լիազորությունների ընդլայնման հակառակորդներին: Խորհրդարանական հանրապետությունից նախագահականին անցում ենթադրող սահմանադրական փոփոխությունների հակառակորդների համար բարդ է լիարժեք քարոզարշավ վարելը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոյի տնօրեն Միխաել Գեորգ Լինկը Die Welt-ին տված հարցազրույցում:

Ըստ նրա, ուղղումների հակառակորդների համար լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծվում, ոմանց ահաբեկում են, իսկ կառավարական ԶԼՄ-ները բնութագրում են նրանց որպես դավադիրներ և թշնամիներ, գրում է Deutsche Welle-ն:
Ըստ Լինկի, գլխավոր խնդիրը ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների ձերբակալություններն են: Խոսքը, մասնավորապես, ընդդիմադիր Ժողովրդների դեմոկրատական կուսակցության մասին է:

Սահմանափակ է նաև հավաքների, ցույցերի ու հանրահավաքների ազատությունը, որը ներմուծվել է 2016-ի ամռանը տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո:

Ըստ ԵԱՀԿ-ի, լրացուցիչ խնդիր է թուրքական ԶԼՄ-ների ոչ օբյեկտիվ և անհավասրակշիռ դիրքորոշումը:
Սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա Թուրքիայում ապրիլի 16-ին: Համաժողովրդական քվեարկության կդրվեն ուղղումները Հիմնական օրենքում, որոնցով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աննախադեպ լիազորություններ կստանա: Ընդդիմությունը կարծում է, որ բռնապետությունն օրինականացնելու փորձ է:

Սատանովսկի. Ամերիկյան կոալիցիայի նպատակն է տապալել Ասադին
Հաջորդ նորություն next