24.11.2024
ԱՄՆ-ն $40 մլն կտրամադրի, եթե ՀՀ-ն ստանա փախստականների անվտանգ տարածք կարգավիճակ
prev Նախորդ նորություն

Վարչապետը հանձնարարեց ստեղծել «սպեցնազ» և ոռոգման համակարգում «գմփոց ռեֆորմ» անել

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ապրիլի 13-ի նիստին անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին: Նա խոսեց գյուղմթերքի ներկրումը տեղականով փոխարինելու անհրաժեշտության մասին եւ գյուղատնտեսութայն նախարարությանը հանձնարարեց հողերի ոռոգման ոլորտում իրականացնել «գմփոց ռեֆորմ»:


«Ձեզանից այս տարի ակնկալում ենք ՋՕԸ-երի համակարգում կտրուկ գմփոց ռեֆորմ, պայմանավորվեցի՞նք», - հանձնարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետն ասաց, որ ներկայում ավարտական փուլում են գտնվում 2017-ի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները: Որոշ տարածքներում հողօգտագործողներն արդեն սկսել են հողի մշակման աշխատանքները:


Նրա խոսքով, պայմանավորված հողի ֆիզիկական կազմով՝ հանրապետության շուրջ 70 համայնքների հողատարածքներ ունեն գերնորմատիվային ջրապահանջ, իսկ որոշ տարածքներում՝ դրանցից բարձր:


«Դրա պատճառով այդ տարածքներում մատակարարվող ջրի դիմաց ձևավորվում է մեծ հասույթ, ինչը հետագայում ջրօգտագործողների կողմից գերնորմատիվային ծրագրի մասով չի վճարվում: Այս հանգամանքը գյուղատնտեսության ոլորտում ձևավորել է ոչ հավասար մրցակցային պայմաններ հողօգտագործողների համար: Իսկ ջրամատակարարման կազմակերպությունների մոտ առաջացնում է ֆինանսական ճեղքվածք», - ասաց Կարեն Կարապետայնը:


Ելնելով վերոնշյալից՝ նա հանձնարարեց այս տարվա ոռոգման շրջանի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ջրօգտագործման հնարավորինս հավասար պայմաններ ապահովել:


Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարեց մեկամսյա ժամկտեում մշակել և սահմանված կարգով շրջանառության մեջ դնել 2017 թվականի գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու մասին կառավարության որոշման նախագիծ: Այն պետք է հաստատվի մինչև մայիսի 31-ը:


Կառավարության նիստին ներկայացվեց նաեւ ՀՀ ներմուծման եւ արտահանման տարբերությունը: Հայաստանից 2016 թ-ին արտահանման ծավալը կազﬔլ է 1 մլրդ 782 մլն 924.7 հազար ԱՄՆ դոլար: Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, 2015 թվականի նույն ժամանակահատվածի հաﬔմատ այն ավելացել է 20 տոկոսով: 2016 թվականին 1,6 տոկոսով ավելացել է Հայաստան ներմուծման ծավալը` կազﬔլով 3 մլրդ 292 մլն 425.3 հազար ԱՄՆ դոլար: Առևտրաշրջանառությունը 2016 թ-ին կազﬔլ է 5 մլրդ 75 մլն 349.9 հազար ԱՄՆ դոլար` աճելով 7.4 տոկոսով:


Այնուհետեւ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում տարբեր ֆիանսավորման աղբյուրներ ունեցող ծրագրերի՝ մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շրջանակների ընդլայնման մասին նախագիծը: Պարզաբանելով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ոլորտում «սպեցնազ» է ստեղծվում:


Այս համակարգը, նրա խոսքով, համարվում է ոչ արդյունավետ: «Կրթել, կրթել, կրթել է, վերջում առաջացել է 352 հատ ֆերմեր ու կոոպերատիվ: Համակարգը վերացնում ենք, դրա փոխարեն սպեցնազ ենք ստեղծում: Կրկնում եմ՝ սպեցնազ ենք ստեղծում: Ամեն տարվա վերջ հաշվետվություն պետք է տանք, թե քանի ֆերմեր է առաջացել, քանի կոոպերատիվ է առաջացել, քանի գյուղատնտեսի մոտ աչքերը սկսել է փայլել: Պայմանավորվեցի՞նք: Շատ համարձակ բարեփոխումներ է սկսել գյուղատնտեսության նախարարությունը, մենք աջակցելու ենք, դուխով գնացեք առաջ», - ասաց Կարեն Կարապետյանը: