24.11.2024
ՀՀԿ-ն Արտակ Զաքարյանին ու Արտակ Դավթյանին ԱԺ-ից գործուղեց ՊՆ
prev Նախորդ նորություն

2016-ին Արցախում շինարարության տեմպերը նվազել են

2016 թվականի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվել է 45.7 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 9 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 88.1 տոկոսը: Այս մասին ասված է ԼՂՀ ԱՎԾ տարեկան զեկույցում:


Ըստ աղբյուրի` շինարարության 30.4%-ը կատարվել է պետական բյուջեի, 27.9%-ը՝ կազմակերպությունների, 17.6%-ը` այլ միջոցների, 11.4%-ը՝ մարդասիրական օգնության, 9.3%-ը` արտաբյուջետային միջոցների հաշվին: Շինարարության 24.3%-ը բաժին է ընկել փոխադրումներ և պահեստային տնտեսության, 20.1%-ը` անշարժ գույքի հետ կապված գործունեության, 16.0%-ը` հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղերին:


Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը զիջում է մարդասիրական 25.3%-ով, բնակչության՝ 28.3%-ով, կազմակերպությունների` 30.2%-ով, համայնքների` 38.3 %-ով, օտարերկրյա ներդրողների` 62.5 %-ով միջոցների հաշվին իրականացված շինարարությունը և հակառակը, 82.6%-ով աճել է արտաբյուջետային, 61.8%-ով` Արցախի ներդրումային հիմնադրամի, 14.8%-ով` պետական բյուջեի և 2.7%-ով` այլ միջոցների հաշվին կատարված շինարարությունը:


Ինչ վերաբերում է Արցախի բնակչության դրամական եկամուտներին, ապա դրանք նախորդ տարում կազմել են 161.6 մլրդ դրամ և 2015 թվականի համեմատ աճել են 3.6 տոկոսով: Դրամական ծախսերը կազմել են 155.6 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ ավելացել են 3.3 տոկոսով: Բնակչության իրական տնօրինվող դրամական եկամուտները 2016թ. կազմել են 157.0 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 5.8 տոկոսով:


Միջին ամսական իրական աշխատավարձը (ՄԱԱ) նախորդ տարվա համեմատ աճել է 2.6%-ով: Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը կազմել է ՄԱԱ-ի 36.0%-ը, նվազագույն սպառողական բյուջեի (ՆՍԲ) արժեքի 102.1%-ը, ՄԱԱ-ը 2.8 անգամ գերազանցել է ՆՍԲ-ի արժեքը: