«Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Արմեն Աշոտյանին:Անազատության մեջ գտնվող այս մարդիկ շարունակում են մեծ կամք դրսևորել` ամեն ինչ մի կողմ թողած, պայքարել չարիքի այս իշխանության հետ:Մի օր այս դժոխային իրականությունը կավարտվի, սակայն քաղաքական պատճառներով բանտերում հայտնված մարդկանց ու նրանց ընտանիքների կյանքում այն անհետևանք չի մնա:Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին: ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան