Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը չփոխվեց, նա կմնա կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր որոշեց նրա խափանման միջոցը թողնել անփոփոխ։ Հիշեցնենք, Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։