18.05.2025
Փաշինյանն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
11.10.2023
Փաշինյանն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարևորել դրա շարունակականությունը:Մտքեր են փոխանակվել Գրանադայում տեղի ունեցած Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման շուրջ:Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առկա հումանիտար իրավիճակին և մարտահրավերների լուծման քայլերին վերաբերող հարցեր:Անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող թեմաների: