44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողով է հրավիրվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Այս մասին հայտնել է հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը։ Նա տեղեկացրել է, որ նիստը նախատեսված է նոյեմբերի 29-ին։ Ավելի վաղ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր ասել, որ Սամվել Բաբայանը հանձնաժողովում հյուրընկալվելու ցանկություն է հայտնել։