Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Չվախենաք»,- գրել է նա: VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Գրանադայում Նիկոլ Փաշինյանը ստորագրել է հռչակագիր, որով Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86,6 հազար քառակուսի կիլոմետր, որը ներառում է Արցախը (Լեռնային Ղարաբաղը)։