4.12.2024
Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՀՀ քաղաքացիություն ստանալը խոչընդոտ չէ արցախահայերի վերադարձի իրավունքի իրացման համար. ՄԻՊ

ՀՀ քաղաքացիություն ստանալը խոչընդոտ չէ արցախահայերի վերադարձի իրավունքի իրացման համար. այս մասին ԱԺ-ում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ այս հարցով խորհրդակցել է նաև ոլորտի միջազգային մասնագետների հետ։

Միաժամանակ նա նշել է, որ արցախահայության շրջանում նման մտահոգություններ առաջացրել է գործող իշխանության վարքագիծը, մասնավորապես, մարդկանց ապօրինի քաղաքացիությունից մասսայաբար զրկելուց հետո Արցախ վերադարձի իրավունքի հարցը բանակցային գործընթացից դուրս թողնելով, քաղաքացիության իմպերատիվ պահանջը պետական աջակցության ծրագրերում ներառելով և նմանատիպ այլ քայլերով։

Նշենք, որ այս պահին «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ֊ում ընթանում է քննարկում բռնի տեղահանված արցախահայերի քաղաքացիության հետ կապված հարցերի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցում են ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ, Արցախի հանրապետության քաղաքացիներ։ Քաղաքացիության հետ կապված հարցերին անդրադառնում է ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը։