4.12.2024
ՀՀ իշխանությունը գնում է հարկերը 5%-ից մինչև 31% բարձրացնելուն
prev Նախորդ նորություն

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային համաժողովին

Նոյեմբերի 25-29-ը Հաագայում տեղի է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 29-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանի գլխավորությամբ:


Գեորգի Քոչարյանը հանդես է եկել ազգային ելույթով, որում վերահաստատել է Հայաստանի վճռական հանձնառությունն ամբողջությամբ բացառելու քիմիական զենքի կամ հարակից վտանգավոր նյութերի կիրառման հնարավորությունը և ընդգծել, որ անդամակցությունից ի վեր Հայաստանը անշեղորեն իրականացնում է Քիմիական զենքի կոնվենցիայի դրույթները:


Ազգային ելույթում ընդգծվել է, որ Քիմիական զենքի կոնվենցիայի կիրարկման շրջանակներում առաջացող տարաձայնությունները պետք է հաղթահարվեն երկխոսության և համագործակցության միջոցով:


Համաժողովի ընթացքում քննարկվել է Կոնվենցիայի իրականացման ընթացքը, առկա մարտահրավերները և առաջիկա քայլերը։


ՀՀ պատվիրակությունն ունեցել է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: