4.12.2024
Օրենքի խախտմամբ օտարված հերթական հողամասը կվերադարձվի Աջափնյակ համայնքին
prev Նախորդ նորություն

Նիդերլանդների հետ վերջին տարիներին ձևավորվել է սերտ փոխգործակցություն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին, ով նոր է ստանձնում դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:


Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև վերջին տարիներին ձևավորվել է սերտ փոխգործակցություն, առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում երկկողմ արդյունավետ աշխատանքի արդյունքում տարբեր ոլորտներում կապերն էլ ավելի կընդլայնվեն:


Դեսպանն ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացնելու Նիդերլանդների Կառավարության շահագրգռվածությունը, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման, տնտեսական կապերի ընդլայնման, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման ուղղություններով:


Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: