22.04.2025
Մակունցը կոնգրեսական Միլլերի հետ քննարկել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ. քննարկվել է ՀՀ-ԵՄ համագործակցությունը

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։


Հանդիպման սկզբում նախարար Միրզոյանը շնորհավորել է Կայա Կալասին ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ներկայիս՝ մարտահրավերներով լի ժամանակահատվածում։


Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի հիմնական բաղադրիչներին։ Ընդգծվել է այն հանգամանքը, որ համատեղ ջանքերի արդյունքում ՀՀ-ԵՄ համագործակցությունը ներառում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների լայն շրջանակ՝ մարդկանց միջև շփումներից, ժողովրդավարական բարեփոխումներից մինչև անվտանգային հարցերով երկխոսություն։


Արարատ Միրզոյանը Կայա Կալասին հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի կնքման ուղղությամբ։


 

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան