Գերմանիան և Թուրքիան քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու "կոնկրետ քայլերը" ՝ առանց Երևանի և Բաքվի մասնակցության: Գերմանիայի ԱԳՆ X-ի էջում հաղորդվում է, որ տեղի է ունեցել Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ "Թուրքիան կարևոր միջնորդ է հարևանության խաղաղության հաստատման հարցում։ Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը։ Այս ուղղությամբ կոնկրետ քայլերը քննարկվել են արտգործնախարարների հանդիպմանը"։