12.12.2024
Անցյալ տարի աշխարհը ականատես եղավ մեր տարածաշրջանում ցեղասպանական գործողությունների
prev Նախորդ նորություն

Մեկնարկել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը

Դեկտեմբերի 11-ին Երևանում Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները և ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պաշտոնատար անձանց Հանդիպման ընթացքում մեկնարկեցին մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության օպերատիվ փուլը:


"Վիզային երկխոսության գործընթացը վերահսկող պաշտոնյաները կարծիքների առաջին փոխանակումն են անցկացրել այն բարեփոխումների շուրջ, որոնք անհրաժեշտ են առանցքային ոլորտներում, որոնք կարեւոր նշանակություն ունեն ԵՄ-ում առանց վիզայի ռեժիմի հասնելու համար: Այս ոլորտները ներառում են փաստաթղթերի պաշտպանություն, սահմանների և միգրացիայի կառավարում, շարժունակության և ապաստանի քաղաքականություն, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքար և հիմնարար իրավունքների պաշտպանություն: Հանդիպմանը քննարկվել են նաև այդ բարեփոխումներին ԵՄ հետագա աջակցությանն առնչվող հարցեր:


Երկու կողմերն էլ հաստատեցին, որ այս գործընթացը հիմնված է բովանդակության վրա, որ այն ավարտելու համար չկա ոչ ավտոմատիզմ, ոչ էլ վերջնաժամկետ: Բարձրաստիճան պաշտոնյաները համաձայնել են, որ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ հաջորդ քայլերը կլինեն 2025 թվականի սկզբին երկու ճանաչողական այցեր, որոնք թույլ կտան ԵՄ ինստիտուտների և անդամ պետությունների փորձագետներին կատարել բացերի վերլուծություն: Նախատեսված ճանաչողական առաքելությունների արդյունքները կօգնեն կազմել համապատասխան պայմանների ցանկը, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ում Հայաստանի քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի մուտքի երկարաժամկետ նպատակին հասնելու համար", - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ: