18.07.2025
ՀՀ-ից մի շարք ապրանքներ վեց ամիս ժամկետով չեն արտահանվի
04.01.2024
ՀՀ-ից մի շարք ապրանքներ վեց ամիս ժամկետով չեն արտահանվի

ՀՀ կառավարության նիստում հաստատվել է ՀՀ-ից մի շարք ապրանքների վրա վեց ամիս ժամկետով արտահանման ժամանակավոր արգելքի կիրառման մասին որոշումը՝ԱՏԳ ԱԱ 4101` խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված.ԱՏԳ ԱԱ 4102` ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ՝ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված.ԱՏԳ ԱԱ 4103` այլ չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում` սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը: