18.07.2025
Պետք է մտածենք՝ ուզում ենք Ռուսաստանը մեզ թշնամի լինի, թե՝ դաշնակից. Ծառուկյան
28.12.2023
Պետք է մտածենք՝ ուզում ենք Ռուսաստանը մեզ թշնամի լինի, թե՝ դաշնակից. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին: Նրա խոսքով՝ այո, ՀՀ-ն Ռուսաստանին հարցեր ունի և  սպասում է պատասխանների, բայց պետք է մտածենք՝ ուզում ենք Ռուսաստանը մեզ թշնամի լինի, թե՝ դաշնակից: Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ Ռուսաստանը մեզ պետք է դաշնակից լինի, որ մենք կարողանանք մեր դաշնակցական կապերը ավելի ամրապնդենք ու զարգացնենք, ապա նաև ներկայացնենք մեր խնդիրը. «Մենք պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք և՛ Ռուսաստանի, և՛ Արեւմուտքի հետ: Բայց մեկը մյուսի հաշվին  չպիտի վատացնենք, մենք ամբողջ աշխարհի հետ իրավունք չունենք թշնամի դառնալու: Երբ մենք ամրագրենք մեր հարբերությունները Ռուսաստանի հետ որպես գործընկեր, այդ ժամանակ լավ կլինի և՛ Հայստանի համար, և՛ Ռուսաստանի»,-ասել է Ծառուկյանը: Նրա խոսքով՝ ցանկացած հարցի հիմքում պետք է լինի պետության զարգացումը, շահերը: