5.04.2026
Դատախազությունում տեղի են ունեցել բազմաթիվ կադրային փոփոխություններ
prev Նախորդ նորություն

ԵՄ-ում ՀՀ-ի և Սլովակիայի դեսպանները քննարկել են համագործակցության ամրապնդման ուղիները

Եվրոպական միությունում, Լյուքսեմբուրգում և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանն ու ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայ Նոսիարի միջև տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդման հնարավորություններն ու Հարավային Կովկասի վերջին զարգացումները։ Այս մասին նշված է ԵՄ-ում Սլովակիայի ներկայացուցչության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։


«Եվրոպական միության հետ համագործակցության հարցում Հայաստանը կարող է ապավինել Սլովակիայի աջակցությանը։ ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկվել են Հարավային Կովկասի վերջին զարգացումները և Հայաստան-Սլովակիա երկկողմ համագործակցության ամրապնդման հնարավորությունները»,-նշված է գրառման մեջ։


ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն էլ X-ի մեկ այլ գրառմամբ՝ շնորհակալություն է հայտնել դեսպան Յուրայ Նոսիարին անցկացված անկեղծ քննարկման համար։ «Շնորհակալություն դեսպան Նոսիարին՝ Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման և Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների մերձեցման հարցում Սլովակիայի աջակցության վերաբերյալ համապարփակ և անկեղծ քննարկման համար»,-նշել է դեսպան Բալայանը։

ԱԱԾ-ն կանխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար