16.01.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

«Գլուխներդ պատերով տվեք». Փաշինյանը կտրուկ արձագանքել է ընտանեկան բռնարարներին

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

2020 թվականից ի վեր Հայաստանում զգալիորեն աճել է ընտանեկան բռնության զոհերի աջակցման կենտրոններ դիմումների թիվը։ Այս մասին հունվարի 16-ին կառավարության նիստում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը՝ ընտանեկան բռնություն գործադրած անձանց վերականգնողական ծրագրի քննարկման ժամանակ:


Փոխնախարարի խոսքով, 2020 թվականից զրոյից ստեղծված բռնության զոհերի պաշտպանության համակարգը դրական արդյունքներ է ցույց տալիս։ Հատկապես կարևոր ձեռքբերում է հարևանների կողմից բռնության դեպքերի մասին ահազանգերի թվի աճը, ինչը վկայում է հասարակության աճող սոցիալական պատասխանատվության մասին:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ արձագանքել է երեխաների նկատմամբ բռնության խնդրին. «Եթե մեզնից որևէ մեկը հասել է նրան, որ պետք է սեփական երեխային ապտակի կամ բռնություն գործադրի, դա ընդամենը արձանագրում է, որ մենք նախկինում ինչ-որ բան սխալ ենք արել: Հետևաբար երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու փոխարեն պետք է սեփական գլուխը պատերով տալ, որը հաստատ ոչ մի լավ բանի չի բերելու»:


Հիշեցնենք, որ անցյալ տարվա ապրիլին կառավարությունը հաստատել է բռնության ենթարկված երեխաների ուղղորդման կարգը։ Չնայած ծնողական պարտականությունների անտեսման պատճառով երեխային ընտանիքից հեռացնելու որոշումները դեռևս հասարակության մեջ միանշանակ չեն ընկալվում, այս միջոցառումները ճանաչվել են անհրաժեշտ՝ երեխաների իրավունքների պաշտպանության համար:

Լուսանկարը` yerkir.am
Հաջորդ նորություն next